Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Երբ այրվում էր Հռոմը՝ Ներոնը երգում էր

Երբ այրվում էր Հռոմը՝ Ներոնը երգում էր
30.12.2025 | 14:20

Ներոնը սիրում էր լինել ուշադրության կենտրոնում, գրում և արտասանում էր բանաստեղծություններ, երգում էր ու պարում։ Գլխարկների տեսականիի բացակայության պարագայում նա դափնեպսակ էր սիրում կրել։

Նրա տարերքը բեմն էր ու զանգվածային միջոցառումները։

Նրա կողմից կազմակերպված հյուրասիրություններն ու զանգվածային միջոցառումները Հռոմի աղքատները բաց չէին թողնում։ Ներոնը պլեբսի կուռքն էր, որի շահերի պաշտպանության մասին էր մշտապես ելույթներ ունենում։ Պլեբսը էքստազի էր հասնում, երբ որևէ հաջողակ անհատի պատժի տասարաններ էին լինում։

Պատմում են, որ երբ Հռոմն այրվում էր, որի հիմնական տուժողները հենց աղքատներն էին, Ներոնը հիմներ էր երգում։ Սակայն պլեբսը շարունակում էր նրան սիրել, ու երբ Ներոնին սպանեցին, քաղաքում պլեբսի հուզումներ սկսվեցին։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4587

Մեկնաբանություններ