Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Կորցրեցինք 15 երիտասարդ, բայց կրկին 0 պատասխան, 0 պատասխանատվություն

Կորցրեցինք 15 երիտասարդ, բայց կրկին 0 պատասխան, 0 պատասխանատվություն
19.01.2026 | 11:16

2023 թվական, հունվարի 19. Ազատ գյուղի

ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանն այրվեց, այրվեցին 15 ողջ և առողջ զինվորներ։

Իսկ Նիկոլի «արդարադատությունը»՝ մինչ օրս

չի բացահայտել՝

*ո՞վ էր թույլ տվել, որ զինվորները տաքանան բենզինով,

*ո՞վ էր պատասխանատու կացարանի անմարդկային վիճակի համար,

*ո՞վ էր պարտավոր կանխել, բայց հանցավոր ձևով լռել է։

Զինվորական այս ողբերգությունից 3 տարի անց ունենք միայն մեղքը ներքևում փնտրող քննություն

և նիկոլական վերևներին պաշտպանող լռություն։

Եթե ունենայինք արդար պետություն, ապա

պատասխանատվությունը կհասներ մինչև քաղաքական ղեկավարում, սակայն Նիկոլի օրոք

ճշմարտությունը հարմար պահին է պետք լինում և պետք է լինում օգտագործելու համար լոկ, իսկ զինվորի կյանքը՝ միշտ երկրորդական է։

Մինչդեռ մենք կորցրեցինք 15 երիտասարդ՝ ամեն մեկը մի տան սյուն ու հենարան, ևս 15 հայ օջախ զրկվեց իր տղայից ու կրկին՝ 0 պատասխան, 0 պատասխանատվություն։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 3387

Մեկնաբանություններ