Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Եթե հայ ժողովուրդը մերժի ՀՀ սահմանադրական կարգի տապալումը, ի՞նչ կլինի նիկոլյան «99-ամյա խաղաղության» հետ

Եթե հայ ժողովուրդը մերժի ՀՀ սահմանադրական կարգի տապալումը, ի՞նչ կլինի նիկոլյան «99-ամյա խաղաղության» հետ
16.02.2026 | 14:51

Շատ պարզ իրողություն կա` Հայաստանի իշխանությունների գործողությունները ՀՀ Սահմանադրության փոփոխության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ՀՀ կրթական համակարգի, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում պայմանավորված են Ալիևի ուղիղ դիկտատով:

Վառ ապացույցը մյունխենյան հայտարարությունն էր, թե՝ հենց Հայաստանը փոխի Սահմանադրությունը, կստորագրեն պայմանագիրը:

Եթե, ըստ Փաշինյանի, խաղաղությունը եկել է, ապա, եթե հայ ժողովուրդը մերժում է ՀՀ սահմանադրական կարգի տապալումն ու չի քվեարկում հօգուտ արտաքին ագրեսորի պարտադրած Սահմանադրության, այդ դեպքում ի՞նչ կլինի նիկոլյան «99-ամյա խաղաղության» հետ:

Մտածեք այս մասին:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5025

Մեկնաբանություններ