Օրվա ընթերցում
«Որդեա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը և մի՛ դժգոհիր նրա հանդիմանությունից, քանզի Տերը ում սիրում՝ նրան խրատում է և պատժում նրան, ում ընդունում է որպես որդի։
Երանի այն մարդուն, որ իմաստություն կգտնի և այն մահկանացուին, որ հանճար կստանա, քանզի իմաստությունն ավելի թանկ արժե, քան ոսկու և արծաթի գանձերը։
Այն առավել հարգի է, քան անգին քարերը և չկա ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան։ Յուրաքանչյուրին, ով մերձեցել է իմաստությանը, հայտնի է, որ այն ամենը, ինչ հարգի է համարվում, չունի դրա արժեքը.
Առակաց 3։ 11_15