Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ինչի՞ համար են կառուցվում այդ բունկերները

Ինչի՞ համար են կառուցվում այդ բունկերները
26.03.2026 | 17:01

Հայկական բանակի առաջնագծում ավելի շատ հնդիկ, պակիստանցի ու արաբ կա, քան՝ հայ։

Օտար երկրների քաղաքացիներին կառավարությունը տանում է մեր դիրքերում գործ անելու, հիմնականում բունկերների շինարարության վրա աշխատելու համար։ Նրանք էլ մանրամասն տեղեկանում են այդ գաղտնի ռազմական շինությունների գծագրերին, օգտագործվող նյութերին, նույնիսկ՝ արմատուրայի հաստությանը։

Այդ օտարերկրացիների մեծ մասի անձնագրերում կան Ադրբեջան այցելելու կնիքներ, իսկ Պակիստանից եկածները բացահայտ Ադրբեջանի դաշնակից են։

Հիմա եթե մեր բանակի մասին գաղտնի տեղեկությունները այդքան հեշտ հասանելի են դառնում թշնամուն, էլ ինչի՞ համար են կառուցվում այդ բունկերները, և պաշտպանության նախարարն էլ նկարում ու հպարտանում է։

Բունկերները սարքում են, որ հետո դրանք գերեզման դառնա՞ն, թե՞ պետական բյուջեից իշխանությունը շատ փող է վերցնում, բայց հնդիկներին, պակիստանցիներին ու արաբներին չնչին գումար է տալիս՝ թքած ունենալով զինվորի ու երկրի անվտանգության վրա։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 12249

Մեկնաբանություններ