2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից՝ տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։ «Նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:               
 

Համատարած նիհիլիզմ՝ սեփական որոշումների նկատմամբ

Համատարած նիհիլիզմ՝ սեփական որոշումների նկատմամբ
07.04.2026 | 10:55

Երբ մեղադրում են Հայ Եկեղեցուն՝ պատարագների կամ այլ ծիսակատարությունների ընթացքում իբր պատերազմ հրահրող արտահայտություններ («էթնիկ զտում», «բռնագաղթվածներ», «Ադրբեջանի հայատյաց քաղաքականություն» և այլն) հնչեցնելու համար, ապա առնվազն հարկ է չմոռանալ, որ այդպիսիք նույնությամբ առկա են հենց Կառավարության բազում որոշումներում։ Այսպես, Կառավարության 2023թ. Հոկտեմբերի 26-ի թիվ 1864-Ն որոշմամբ սահմանված է հետևյալը. «Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԵԼ ԵՆ իրենց մշտական բնակության երկրից ՀԱՄԱՏԱՐԱԾ ԲՌՆՈՒԹՅԱՆ և բռնության իրական սպառնալիքի, ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հասարակական կարգը խախտող իրադարձությունների, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՏՅԱՑ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ քաղաքականության պատճառով, և Լեռնային Ղարաբաղի բնակիչները հնարավորություն չունեն ՆԵՐԿԱՅՈՒՄՍ վերադառնալու իրենց մշտական բնակության երկիր ...»։

Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են, ուղղակի անտրամաբանական է ակնկալել համատարած նիհիլիզմ՝ սեփական որոշումների նկատմամբ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 201

Մեկնաբանություններ