Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հայկական ֆենոմեն

Հայկական ֆենոմեն
14.05.2026 | 11:00

Ոչ մի հայ մարդ լաչառ հարս չի ուզում ունենալ։

Ոչ մի հայ մարդ խաբեբա փեսա չի ուզում ունենալ։

Ոչ մի հայ աղջիկ բամբասող ու լկտի կեսուր չի ուզում ունենալ։

Ոչ մի հայ տղա անբարոյական զոքանչ չի ուզում ունենալ։

Բա՞յց…

Բայց այսօր, չգիտես ինչու, տասնյակ հազարավոր հայեր պատրաստ են ընտրել լաչառ, սուտասան-խաբեբա, անբարոյական, բամբասող ու լկտի վարչապետ։

Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5422

Մեկնաբանություններ