Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

ՀՀ ԱԳՆ-ն համրացել է

ՀՀ ԱԳՆ-ն համրացել է
17.05.2026 | 12:20

«Եվրատեսիլ» երգի մրցույթի հեռարձակման ժամանակ իսրայելական պետական KAN 11 հեռուստաալիքը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով։

Դրան Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել։

Փոխարենն արձագանքել է Իրանի դեսպանատունը Հայաստանում․

- Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ։ Հայաստանը պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ եղել է նրա կողքին։

Երո ԱՍԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4408

Մեկնաբանություններ