Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.05.2026 | 00:06
Տե՛ր,
հոգիների և մարմինների Բժիշկ,
Լսիր սրտիս աղաչանքների ձայնը,
Դու, որ հոսում ես անգամ այնտեղ,
ուր մեղավոր շուրթերն են կանչում Քո անունը։
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր,
Քանզի Դու երբեք անտարբեր չես
Քեզ խնդրողների հանդեպ,
նայիր ինձ էլ՝ գթությամբ ու ողորմությամբ։
Եվ թող Քո անունը փառավորվի աշխարհի բոլոր անկյուններում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3900

Մեկնաբանություններ