ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Առնվազն միամիտ պետք է լինել սահմանադրական դատարանից արդարադատություն ակնկալելու համար

Առնվազն միամիտ պետք է լինել սահմանադրական դատարանից արդարադատություն ակնկալելու համար
24.06.2026 | 21:38

Հենց սահմանադրական դատարանի անունն են տալիս, հիշում եմ ֆուտբոլային խաղի մասին հանրահայտ՝ «սուդյան առած ա, խաղը ծախված ա» խոսքերը։ Առնվազն միամիտ պետք է լինել, Նիկոլ Փաշինյանի ձևած-կարած սահմանադրական դատարանից արդարադատություն ակնկալելու համար։

Անկախ Հայաստանում ե՞րբ է համապետական ընտրություններով իշխանություն փոխվել, կամ սահմանադրական դատարանը կեղծված ընտրությունների արդյունքները ե՞րբ է անվավեր ճանաչել։ Սահմանադրական դատարանը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները անվավեր կհամարի այն դեպքում, եթե նման ծրագիր ունենա Նիկոլ Փաշինյանը։

Կեցցե Հայաստանի դատարանը՝ աշխարհի ամենաարդար դատարանը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6194

Մեկնաբանություններ