«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Այսօր ո՛չ ձեզ ունեմ, ո՛չ այդքան պաշտելի Արցախս

Այսօր ո՛չ ձեզ ունեմ, ո՛չ այդքան պաշտելի Արցախս
04.07.2026 | 13:09

01.09.2023թ

15.09.2023թ

Այս օրերը վերջին օրերին էին որ Ձեզ գրկեցի ու ճանապարհեցի դիրքեր,ճանապարհեցի բայց դիմավորելու ակնկալիքով։

Եթե իմանայի, որ դա վերջին ձեզ գրկելն էր, ավելի շատ կգրկեի, կխոսեի, կպաչեի եթե իմանայի․․․

Գնացիք...

Այդ օրերին ես շատ տարօրինակ զգացողություն ունեի, ու դա առաջին անգամն էր, որ զգացի։ ՈՒ դարձան վերջինը։

Վերջինը, բալեքիս կյանքի վերջին արևոտ օրերը։

Իմ վերջին ուրախ օրերը։

Իմ վերջին երջանիկ օրերը։

Վերջին գունավոր շոր հագնելու օրը։

Շպարվելու, մազ ներկելու ու ամենից ուրախ մամա լինելու վերջին օրերը։

Եթե միայն իմանայի, որ կյանքում էլ ձեզ չեմ տեսնելու, միգուցե և բաց չթողնեի․․․ չնայած Դուք ոչ փախչող տեսակ էիք, ոչ թաքնվող․․․

Կգնայիք անկասկած, անգամ եթե ես ծնկաչոք աղաչեի։

Բայց ես միշտ Հայրենիքի սերը հավասարազոր եմ համարել երեխայիս սիրո հետ

Արդյո՞ք հետ կպահեի․․․

Որովհետև միշտ պաշտել եմ հայրենիքս։

Երևի սխալվել եմ։

Երևի ես շատ եմ ասել որ հարկ եղած պահին արժե նաև զոհվել հանուն հայրենիքի։

Բայց ահավոր ցավոտ է, անգամ անտանելի։

Այսօր ո՛չ ձեզ ունեմ, ո՛չ այդքան շատ պաշտելի հայրենիքս՝ Արցախս։

Իմ կարոտ բալեք, երանի այն օրը, որ Աստծո կամքով կհասնեմ ձեզ։

Գրկեմ ու պատմեմ, թե ինչքան դաժան էր ամեն րոպեն առանց ձեզ․․․ պատմեմ անտուն կյանքիս մասին, պատմեմ տառապանքներիս մասին, որոնք լուռ կրում եմ, որպեսզի կողքիս գտնվողներին նեղություն չպատճառեմ։

Պատմեմ անքուն գիշերներիս, արցյունքով լուսաբացներիս ու լացով հաց ուտելուս մասին։

Դուք էլ ինձ պատմեք ձեր վերջին պահերի, զգացածի մասին, թե ինչ էիք մտածում այդ պահին, թե մամա կանչե՞լ եք այդ պահին, երբ թշնամու փամփուշտը խոցել էր ձեզ։

Մեկ րոպե շուտ մեռնեի ու այս ամենը չիմանայի։

Ձեր չլինելու լուրը չլսեի։

Կարոտից գժվում եմ։

Ալլա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 193

Մեկնաբանություններ