«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պասիվ պաշտպանության թակարդը. ինչո՞ւ «Այո»-ի և «Ոչ»-ի տրամաբանությունը կարող է կրկնել «հունիսի 7»-ի սցենարը

Պասիվ պաշտպանության թակարդը. ինչո՞ւ «Այո»-ի և «Ոչ»-ի տրամաբանությունը կարող է կրկնել «հունիսի 7»-ի սցենարը
16.11.2026 | 12:47

Սա ինձ մոտ «Այո»-ի և «Ոչ»-ի արշավի տպավորություն է ստեղծում։ Համենայն դեպս, եթե մեր սիրելի ընկերները որոշել են այսպես պայքարել Փաշինյանի իշխանության կամ ալիևյան սահմանադրության դեմ, ապա արդյունքը ես տեսնում եմ ճիշտ այնպիսին, ինչպիսին «հունիսի 7-ին» եղավ։
Ինչո՞ւ եմ այսպես կարծում։
Քաղաքական տեխնոլոգիայի առումով սա պասիվ պաշտպանության է նման։ Ենթադրում եմ՝ դա կապված է Փաշինյանի այն հայտարարության հետ, թե եթե ընդդիմությունը ԱԺ-ի միջոցով չհամաձայնի հանրաքվեին, ապա հանրային ճնշման միջոցով կստիպի նրան գնալ դրան։
Սակայն, եթե այնուամենայնիվ Փաշինյանը որոշի փողոց գեներացնել, նա հենվելու է այն հանրային շերտի վրա, որը լցված է ատելությամբ, ագրեսիվ է, ատում է ամեն ինչ՝ բացի իր կոմֆորտից։
Ընդդիմությունը այս իրազեկման արշավի միջոցով քիչ հավանական է, որ կկարողանա կապիտալիզացնել հանրային առկա դժգոհությունն ու մտահոգությունները։
Պատճառներից մեկը այս արշավի պասիվ ուղերձներն են, ինչպես նաև ընդգծված խարիզմատիկ առաջնորդի, փաշինյանական օրակարգին հակադրվող հակաօրակարգի և լայն սոցիալական շերտերի մոբիլիզացիայի կարողության բացակայությունը և այլն։
Իհարկե, պետք է ընդունել նաև, որ «հունիսի 7»-ից հետո խորհրդարան անցած ուժերի կայացրած որոշումը փոխել է նաև ընդդիմադիր օրակարգերին հանրային աջակցության ձևն ու վստահության մակարդակը։

Արա Լ. ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ