ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Երբ հրապարակում է մի բան, իմացեք, որ այդ «բանը» ինքը վաղուց հանձնել-պրծել է

Երբ հրապարակում է մի բան, իմացեք, որ այդ «բանը» ինքը վաղուց հանձնել-պրծել է
23.11.2026 | 15:47

Հիմա ոնց է ուրախանում, ո՜նց, ոնց է հոգին փառավորվել, որ առնվազն մի 3-4 ամիս բոլորը քննարկելու են մի «գիրք», որը չի տպագրվելու, մի հանրաքվե, որը երբեք չի լինելու, ոնց են նորից հին ու նոր, հայ ու թուրք խառնելու իրար, իսկ ինքը թիկունքում արդեն իր թշնամական գործողությունները, այն է՝ թուրք-ադրբեջանական օրենքները, միջանցքի և հարակից տարածքների հանձնումն ու ադրբեջանցիների վերադարձի գործնական քայլերն է ավարտին հասցնում:

Հ.Գ. 4 տարի մատներս մաշվեցին գրելով՝ նա ժամանակի մեջ է ձեզ հաղթում ու երբ հրապարակում է մի բան, իմացեք, որ այդ «բանը» ինքը վաղուց պայմանավորվել, համաձայնել, հանձնել-պրծել է, ու քանի դուք մտածում եք՝ ոնց պայքարեք, ում հետ համախմբվեք, ժողովրդին ոնց բացատրեք, որ չկարողանա անել, նա արդեն անցել է արածի տակից դուրս գալու քայլերին՝ շեղումնաբանությանը, որտեղ դուք յուրահատուկ «փիարշիկի» դեր եք տանում, ինչից հետո էլ ինքը պոպլովոկի պես մնում է ջրի երեսին, իսկ դուք խայծի պես նետվում եք ժողովրդի երախը:

Կանխում, «опережение», preemptive neutralization - սենց բաների ծանոթ չենք, պետք էլ չի, որ ծանոթանանք…

Չգիտեմ, երևի իսկապես բարդ է այս խաղն ամբողջությամբ տեսնելը…

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2557

Մեկնաբանություններ