ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Եթե բավականաչափ խելք ունեցանք և ապրելու կամք, դրանք էլ մեզ կթելադրեն մեր կյանքը շարունակելու այլ տրամաբանություն

Եթե բավականաչափ խելք ունեցանք և ապրելու կամք, դրանք էլ մեզ կթելադրեն մեր կյանքը շարունակելու այլ տրամաբանություն
28.11.2026 | 21:02

Եթե ուզում եք պարզել, թե մարդկանց որևէ համախումբ ինչի է ունակ, ուշադիր հետևեք նրանց շահագրգռությունների չափին ու մասշտաբին։

Մանր ու խուրդա շահագրգռություններ ունեցող մարդիկ մեծ բաներ, այդ թվում նաև նորմալ երկիր ու պետականություն, ստեղծել չեն կարող, քանի որ նրանց ժամանակն ու էներգիան մսխվում են մանր-մունր կենցաղային մակարդակի նպատակների ու նույն մակարդակի բաներով զբաղված իրենց շրջապատի հետ քաղքենիական մրցակցության վրա։

Դա բերում է նաև նրան, որ նման մանր շահագրգռությունների տեր մարդիկ իսպառ մոռանում են մեծ ու լուրջ բաների հետ վարվելու կարգը և դրանց հետ վարվում են ճիշտ այն ձևով, ինչպես կվարվեին մանր ու խուրդա բաների հետ։

Դա է այն բանի պատճառը, որ մենք ազատության, անկախության, սեփական պետականության և նման այլ լուրջ բաներին ունենք մանր, ժուլիկային ու դուքանային վերաբերմունք։

Դա է նաև այն բանի պատճառը, որ մենք հեռահար ու մեծ նպատակներ չունենք, քանի որ խուրդա հոգեբանությունը կարող է գործ ունենալ միայն այնպիսի նպատակի հետ, որի իրականացման արդյունքը շատ մոտ է ու երևում է նաև անզեն աչքով։

Այսինքն, այսօրվա մեր վիճակը լրիվ կանխատեսելի էր և մեր հոգեբանական անկման հետ միասին ավելի ու ավելի կանխատեսելի է դառնում։

Եթե բավականաչափ խելք ունեցանք և ապրելու կամք, ապա այս ամենը մեզ կթելադրի մեր կյանքը շարունակելու այլ տրամաբանություն, իսկ հակառակ դեպքում էլ կլինի այն, ինչը որ միշտ եղել է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ