ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Երբ երկուսը միաբանվում են

Երբ երկուսը միաբանվում են
29.11.2026 | 00:00

Նոյեմբերի 29

Երբ երկու հոգի միաբանվեն...
Ե՛ս եմ Ճշմարտությունը։
Իմ յուրաքանչյուր խոսքը ճշմարիտ է։
Իմ տված բոլոր խոստումները պիտի կատարվեն։
Ես ներկա եմ, «երբ հավաքվեն Իմ անունով»,
երբ կապվեն Ինձ հավատարմությամբ՝ Իմ կամքը կատարելու անմար եռանդով լցված։
Ես ներկա եմ իբրև ինքն իրեն հրավիրած հյուր։
Երբ Ես այդտեղ եմ և, ձեր խնդիրներն Իմը դարձնելով, ձայնակցում եմ ձեր աղերսներին, ապա պարզ ու հասկանալի է, որ ձեր խնդրանքները կընդունվեն։
Բայց կարծում եմ, որ մարդիկ թերացել են ըմբռնելու այն իրականությունը, որ կա այդ բառերի հետևում։
Երբ երկու հոգի միաբանված խնդրում են իմաստություն կամ անհրաժեշտ մի այլ բան՝ վստահ, որ իրենց խնդրանքը կկատարվի, ապա անշուշտ կկատարվի, եթե սահմանված է։ Իսկ ահա բոլորովին այլ իրողություն է, երբ երկու հոգի համաձայնում են աղոթել այդ խնդրանքի համար։
Դիտվել է՝ 267

Մեկնաբանություններ