Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին

Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին
20.11.2024 | 15:30

Ռուսաստանն իր միջուկային դոկտրինում հերթական փոփոխությունն է կատարել։ Ի տարբերություն նախորդ տարբերակի, որտեղ Ռուսաստանն իրեն իրավունք էր վերապահում օգտագործել միջուկային զենք, երբ պետության գոյությանը ծայրահեղ վտանգ է սպառնում, ապա հիմա՝ եթե կա վտանգ ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը։

Մեր ժամանակներում նույնիսկ Ռուսաստանի նման երկիրը վստահ չէ իր սուվերենության ու տարածքային ամբողջականության հարցում, էլ ինչ կարող ենք ասել մյուսների մասին։

Սա արդեն նոր հնարավորություններ է բացում նաև մյուս երկրների համար, որոնք կփորձեն միջուկային զենք ստեղծել։

Առաջին թեկնածուներն են ՈՒկրաինան և Իրանը, հերթում են Թուրքիան, Ճապոնիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան:

Գուցե ժամանակն է եկել՝ մե՞նք էլ դրա մասին մտածենք, եթե մինչ այդ գործող թյուրիմացությունը չփակի ատոմակայանը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3719

Մեկնաբանություններ