-
29.12.2012|
12:38
Ֆեյսբուքում այս կամ այն քաղաքական գործիչը գրեց այս կամ այն միտքը: Բոլորը քննարկեցին այդ միտքը: Շատերը քննադատեցին, շատերը համաձայնեցին նրա հետ: Շատերը շատ եզրակացություններ կատարեցին այդ գրածի հիման վրա:
-
29.12.2012|
11:56
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում զանգվածային բռնաբարության ենթարկված ուսանողուհին մահացել է Սինգապուրի հիվանդանոցում։ «Հիվանդը մահացել է դեկտեմբերի 29-ի առավոտյան՝ ժամը 4.45-ին»,- ասված է բուժհաստատության տարածած հայտարարության մեջ։ Հայտնի է, որ աղջկա ընտանիքն այդ պահին նրա կողքին էր։
-
28.12.2012|
20:16
Չնայած բուժման նոր մեթոդների և ախտորոշման ձևերի ներդրմանը, մկևնույն է, սրտանոթային հիվանդություներից մահացությունը, մյուս բոլոր հիվանդությունների մեջ, մնում է առաջատարներից մեկը: Այս մասին այսօր հայտնեց Էրեբունի բժշկական կենտրոնի անհետաձգելի արտաբանության բաժնի սրտաբան Համլետ Հայրապետյանը:
-
28.12.2012|
13:07
Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում (Բանգլադեշ) ապրող ծանոթուհիներիցս մեկն այսօր պատմեց, որ մոտակա խանութից գնած ալյուրը, երբ ցանկացել է օգտագործել, տեսել է, որ ամբողջովին որդնած է:«ՈՒզում էի բլինչիկի խմոր պատրաստել:
-
27.12.2012|
17:48
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնն տեղեկատվություն է տարածել, որ Հրազդան գետում` «Գետափ» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել են սատկած ձկներ: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
-
26.12.2012|
16:42
Նոր տարին սկսվում է շատ կարևոր իրադարձությամբ` նախագահական ընտրություններով, ինչը հոգեբանորեն տարբեր կերպ է ընկալվում հասարակության կողմից: Ինչպիսի՞ն է մարդակնց տրամադրությունը նախընտրական շրջանում, հույսե՞ր, սպասումնե՞ր, թե՞ հիասթափությունն է գերակշռում այսօր:
-
25.12.2012|
17:30
Հանրապետությունում քիչ չեն դեպքերը, երբ ճանապարհների ձյունը չի հեռացվում, աշխատանքը պատշաճորեն չի կատարվում, որի հետևանքով էլ տեղի են ունենում ավտովթարներ: Արդյունքում` ոչ մեկը ոչ պատժվում է, ոչ էլ վարչական պատասխանատվության է ենթարկվում:
-
25.12.2012|
12:35
Առողջապահության ոլորտն ամենապահանջարկվածն է հասարակության շրջանում, այդ իսկ պատճառով նաև այլ ոլորտների համեմատ ավելի խոցելի է։ 2008-ից կառավարությունը որդեգրեց ոլորտի բարեփոխումների ծրագիր, որը տվեց իր խիստ դրական ազդեցությունը, և տարեցտարի նկատվեց բուժծառայության որակի բարձրացում։
-
24.12.2012|
20:27
Հայ ժողովուրդը 20-ականներին ավելի էր կարևորում և պահպանում Նոր տարվա ավանդույթները, քանզի կարողանում էր պաս պահել: Այնուհետև պասին աստիճանաբար փոխարինելու եկավ խրախճանքը, և «հիմա մարդիկ ավելի շատ կենտրոնացած են ոչ թե հոգևորի, այլ ուտելու և խրախճանքի վրա»: Այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց նկարչուհի և ազգագրագետ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻՆ:
-
24.12.2012|
20:19
Ահա պատասխանն այն նամակի, որով օրեր առաջ խնդրել էի հայոց վարչապետին իր հեղինակությամբ դադարեցնել հրթիռների և պայթուցիկների ներկրումը, վաճառքը և գործածումը, մինչև որ ՀՀ կառավարության մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեն տիրություն կանի 2012 թվականի հունիսի 28-ի իր նշանավոր նիստի քննարկման արդյունքներին։