«Մեր»-ը մենք ենք, նորանկախ Հայաստանի հարյուրհազարավոր քաղաքացիները, ովքեր, Աստծո յուրաքանչյուր օր արթնանալով և առօրյայի հետ հարաբերվելով, հերթական անորոշությունն են ապրում, թե դեպի ուր է շարժվում երբեմնի դրախտավայր հռչակված մեր երկիրը։
Անցյալ տարի «Սասնա ծռերի» ապստամբությունից հետո ՀՀ նախագահը պետական տարբեր մարմինների, նաև կառավարությանը, բարեփոխումների հանձնարարականներ էր տալիս: Կառավարությունը «Բակլան իմն է, ուզենամ խաշած կցանեմ» սկզբունքո՞վ է կատարում նախագահի հանձնարարականը… Լավ չէ ու բոլորովին լավ հետևանքների չի հանգեցնելու:
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ միասին Երևանի Արաբկիր վարչական շրջանում ներկա է գտնվել ռուսաստանյան խոշորագույն «ՌԻՈ» ցանցի մաս կազմող համանուն առևտրի և ժամանցի կենտրոնի բացման արարողությանը:
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալն «ահաբեկչական խմբավորման քարոզչություն» իրականացնելու մեղադրանքով դատապարտվել է 1 տարի երեք ամսվա ազատազրկման, պարտավորվել վճարել տուգանք 6000 թուրքական լիրայի (շուրջ 1500 ԱՄՆ դոլար)` հայտնում է թուրքական «Հուրիեթը»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 10-ին այցելել է Գյումրու տուն-ինտերնատ և Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոց:
Գյումրու «Շիրակ» հյուրանոցի ապամոնտաժումից մնացած շենքը նոր տեսք կստանա: Երեկվա նիստում կառավարությունը որոշեց վթարային շենքի ապամոնտաժումից հետո մնացած շինությունը և դրա սպասարկման համար նախատեսված հողամասը սեփականության իրավունքով տրամադրել «Բասենի Գովք» ՍՊԸ-ին՝ տարածքում հյուրանոցային համալիր, առևտրային կենտրոն և սննդի սպասարկման վայր կառուցելու նպատակով:
«Ցայգ» ՀԸ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել:
Այս առնչությամբ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«2017 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի տեսուչ-հերթապահը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը` ժամը 14:45-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ահազանգ է ստացվել թիվ 30/08 ընտրական տեղամասում զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ:
ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որն ակնհայտորեն հակասում է կրթության շարունակականության և անընդհատության սահմանադրական սկզբունքին և որի ընդունման դեպքում գիտական ներուժ ունեցող բազմաթիվ երիտասարդներ զորակոչվելու են զինվորական ծառայության։
Նանտերի դատարանը մերժել է Ադրբեջանի հայցը ֆրանսիական պետական France Télévisions հեռուստաընկերության և երկու լրագրողների դեմ: Հայցի պատճառ էր դարձել, որ լրագրողներն Ադրբեջանն անվանել էին «բռնապետություն», իսկ նախագահ Իլհամ Ալիևին «դեսպոտ»:
Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները, որոնք կանցկացվեն հուլիսի 4-9-ը, ունեն աշխարհաքաղաքական հստակ ուղերձներ...