22.02.2017|
21:58
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում փետրվարի 17-ի բողոքի ակցիայից հետո, որ ուներ «Բարկացած բելառուսների երթ» անունը, բողոքները չեն դադարում: Ցուցարարները պահանջում են չեղարկել պորտաբուծության հարկը: Մինսկում երթը տեղի է ունեցել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկևիչի կոչով: Ցուցարարները վանկարկում էին՝ «ո՞վ է գլխավոր ձրիակերը՝ նախագահը», «ո՜չ Լուկաշենկոյին», «ո՜չ բռնապետությանը»: