Հունվարի 1-ից 15-ն ընկած ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 32310 քաղաքացի:
Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել: Հայաստանցի քննիչները ռուսական 102-րդ ռազմաբազայում հարցաքննել են մեղադրյալին:
Մեր բոլորի, մեր հասարակության հետ ինչ-որ բան է կատարվում: Տեսակափոխվել ենք, դարձել անտարբեր՝ ինքներս մեր ու մեր երկրի, շրջապատի, քաղաքի ու փողոցի հանդեպ: Ամանորի շեմին թալանվեցինք՝ բառիս իսկական իմաստով:
Միջազգային և ռուսաստանյան մամուլն անդրադարձել է Գյումրու սպանդին հաջորդած դեպքերին։ Պարզված չէ ռուս զինծառայողի արարքի դրդապատճառը, գրում է «Ռոյթերզ»- ը՝ անդրադառնալով 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվանը։Գործակալությունը հիշեցնում է 1999-ին Գյումրու շուկայում ռուսական ռազմաբազայի զինծառայողի կատարած սպանությունն ու մարդկանց վիրավորելու դեպքը։
Վաղը «Նաիրիտի» աշխատակիցները մոմավառություն են կազմակերպելու փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին: Համոզված եմ, որ երբեմնի արդյունաբերական հսկայի աշխատակիցների այդ քայլն ինքնաբուխ ու անկեղծ է:
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Երևանում է, այցն ունի խիստ որոշակի նպատակ և կապված է Գյումրիում տեղի ունեցած աննախադեպ ոճրագործության, ավելի ստույգ՝ դրա քննության հետ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հունվարի 20-ին հյուրընկալվել էր Արցախյան պատերազմի ազատամարտիկ, զինվորական հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքին: Ազատամարտիկի ընտանիքին Երիտասարդական հիմնադրամը նվիրաբերել է ընտանի կենդանիներ և անհրաժեշտ քանակության կեր՝ կենդանիների համար։
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...