ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Աղոթարան

Աղոթարան
31.03.2020 | 00:02
Մեր աչ­քե­րը սո­վո­րում են խա­վա­րում
Քեզ ո­րո­նել ու գտ­նել,
Ո­րով­հե­տեւ այն­պե՜ս ու­նենք Քո կա­րի­քը,
ՈՒ այն­պե՜ս ենք Քեզ սի­րում:
Մեղ­քից քայ­քայ­ված մատ­նե­րի ծայ­րով
Հպ­վում ենք Քեզ լուռ` պա­տան­քի մի­ջից.
Ա­ղեր­սում մի կերպ`
Ար­քան ես Դու մեր` Ո­ղոր­մ­յա որ­բիդ:
Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ
Դիտվել է՝ 5472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ