Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.11.2020 | 00:02

Մի՛ ա­մա­չիր Աստ­ծու օ­րեն­քը և ուխ­տը կա­տա­րե­լու և ամ­բարշ­տին ար­դար դա­տաս­տան ա­նե­լու հա­մար։ Մի՛ ա­մա­չիր գոր­ծըն­կե­րոջ և ու­ղեկ­ցի հետ հա­շիվ­նե­րը պա­հե­լու և ժա­ռան­գու­թյունն ու­րիշ­նե­րի հետ բա­ժա­նե­լու հա­մար, կշ­ռի և չա­փի ճշգր­տու­թյան, քիչ կամ շատ ու­նեց­ված­քի հա­մար, վա­ճա­ռա­կան­նե­րին ապ­րան­քը թանկ վա­ճա­ռե­լու հա­մար, որ­դի­նե­րին շատ խրա­տե­լու և չար ծա­ռա­նե­րի կո­ղերն ար­նո­տե­լու հա­մար։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 42. 2-5

Դիտվել է՝ 47954

Մեկնաբանություններ