ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Եթե հավաքական գիտակցությունը վերականգնվի, նոր Մայիսի 28-եր դեռ կարող են գալ

Եթե հավաքական գիտակցությունը վերականգնվի, նոր Մայիսի 28-եր դեռ կարող են գալ
28.05.2025 | 10:00

Մայիսի 28-ը բացառիկ կարևորություն ունեցող օր է հայության էթնիկ ինքնության տեսանկյունից։ Այն հայի վերականգնված արժանապատվության և ինքնության խարիսխն է՝ հենված պատմական հիշողության, կամքի և գոյատևման վճռականության վրա։ Այդ օրը ցույց տվեց, որ անգամ ցեղասպանություն վերապրած մի ժողովուրդ, կարող է հավաքել ուժերը և վերագտնել իր պետականությունը։ Դա ոչ միայն անկախության, այլև ազգային արժանապատվության վերակերտման ակտ էր։

Ասեմ՝ Մայիսի 28-ը միայն հիշողության օր չէ, այն նաև նպատակ է՝ ապագայի համար։ Որքան էլ դժվար լինի ընդունել, մենք կարիք ունենք ապագայի նոր Մայիսի 28-երի ոչ թե օրացուցային կրկնության, այլ գաղափարական վերածննդի՝ մեր պատմական ինքնության, պետականության և ինքնիշխանության նոր վերարտահայտման։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ինքնիշխանության հիմնարար հասկացությունները կրկին վտանգված են, և հենց այս պահին է, որ Մայիսի 28-ի պատգամը վերածվում է չկորսված ճանապարհի՝ դեպի վերականգնում, դեպի հավաքական ինքնության վերագտնում, դեպի ազգային կազմակերպվածություն։

Անկասկած է՝ նիկոլներին և նիկոլանմաններին պատմությունը կդնի մոռացության անդունդում, իսկ Մայիսի 28-ը կմնա հավերժ՝ ոչ միայն որպես անցյալ, այլ որպես ուղենիշ, որպես հիշեցում, թե ինչպես է հնարավոր նորից սկսել, և ինչպես է պետք ամուր պահել պետականության սյուները։ Եվ եթե հավաքական գիտակցությունը վերականգնվի, նոր Մայիսի 28-եր՝ տարբեր ձևերով, բայց նույն ոգով, դեռ կարող են գալ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 11152

Մեկնաբանություններ