Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Սրանք ռազմական բյուջեն ծախսում են Բանակը կազմաքանդելու և վերջնականապես Զինված ուժերի վերածելու նպատակով

Սրանք ռազմական բյուջեն ծախսում են  Բանակը կազմաքանդելու և վերջնականապես Զինված ուժերի վերածելու նպատակով
06.11.2025 | 17:19

1992-ին, երբ թշնամին արդեն մտնում էր Ստեփանակերտ, մերոնք տանկեր ու թնդանոթներ էին ստացել։ Իվանյանը նույնիսկ այդ օրհասական իրավիճակում թույլ չտվեց տեխնիկան միանգամից մարտի մեջ մտցնել։ Որովհետև Իվանյանը գիտեր, որ տեխնիկան ընդամենը գործիք է բանակի ձեռքին, և առանց մարտունակության մակարդակի ապահովման ոչ մի տեխնիկա չի փրկելու, ընդհակառակը, այդ տեխնիկան դառնալու է թշնամու համար հեշտ թիրախ։

Հետագայում մեր բանակաշինության փիլիսոփայությունը կառուցվեց հենց այս իվանյանական կոնցեպտի վրա՝ Բանակի ողնաշարը՝ Մարտունակությունն է, իսկ տեխնիկան լրացվում է ըստ անհրաժեշտության և հաստիքի։

Մենք ասում էինք, որ մերը Բանակ է, իսկ Ադրբեջանինը՝ Զինված ուժեր։

Ներկաները շուռ տվեցին այս Մարտունակություն-Սպառազինություն պարադիգմը և Բանակի փոխարեն, ըստ էության, կառուցում են Զինված ուժեր։

Սաուդյան Արաբիան ունի աշխարհի ամենատեխնիկապես հագեցած Զինված ուժերը, բայց միաժամանակ այն մնում է որպես 0 մարտունակությամբ Բանակ։

Երբ ասում են՝ «թողեք թող աշխատեն, տեսեք, թե ինչ մեծ ռազմական բյուջե ունենք», թող նայեն Իվանյանին ու ներկայի ԳՇ-ում նստած կապծյորշիկներին։

Սրանք այդ մոտ 1.5 միլիարդ ռազմական բյուջեն ծախսում են մեր Բանակը ինստիտուցիոնալ կազմաքանդելու և վերջնականապես Զինված ուժերի վերածելու նպատակով։

Պատահական չի նաև «մարտունակություն» եզրույթի փոխարինումը։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 9941

Մեկնաբանություններ