Տնից դուրս եմ գալիս, տեսնեմ մեր տան դիմաց մի պապիկ փողոցը ավլում ա։ Մտքումս ասում եմ՝ էս թաղապետարանը ինչի՞ ա մենակով էս պապիկին հանձնարարել փողոցը մաքրի, ֆորմա էլ չի տվել։ Անցնում ա մի քանի օր, էլի եմ տեսնում մեր Նորք֊Մարաշում մենակով փողոցը մաքրելուց, հետո մի օր էլ տեսնում եմ խաչմերուկն ա կարգավորում, սվետաֆոռը չի աշխատում, խցանում ա, էս պապին էլ օգնում ա խցանումը վերանա։ Վերջը, հաջորդ անգամ տեսնելուց մոտենում եմ իրեն.
-Ողջույն պապի, ո՞նց ես։
Պապին շատ ոգևորված ու առույգ ձայնով ողջունում ա, ասում ա, որ շատ լավ ա, հարցնում ա իմ որպիսությունը։ Ասում եմ.
-Լավ եմ, պապի, հլը ինձ ասա՝ որտե՞ղ ես աշխատում...
Ու ստեղ ինչ ա պարզվում. պարզվում ա՝ պապին ոչ մի տեղ էլ չի աշխատում, ինքը միայնակ, Սիրիայից եկած պապի ա, ով ապրում ա մեր Նորքի ծերանոցում, հարազատներ չունի, իրեն ոչ ոք իր արած աշխատանքի համար չի վարձատրում, ինքը ուղղակի որ պարապ չմնա ցերեկները, դուրս ա գալիս ու փողոցներն ա մաքրում, մարդկանց ա օգնում...
Մտածում եմ սրանից հուզիչ ու հավես բան էլ ե՞րբ կարա լինի, բայց էլի եղավ։
Էս վերջերս թոռնիկս բրդուճ ա սարքում, կինս հարցնում ա՝ էդ ու՞մ համար ես սարքում, ճուտս էլ թե` պապիկի։ Մտածում եմ՝ այ մարդ, ես բրդուճ չեմ ուզել, ու էս խի ճստոս, որ ինձ արդեն միշտ անունով ա դիմում, Բակուրի տեղը պապի ասեց, ասում եմ.
-Սիրտս, բայց ես բրդուճ չեմ ուզել...
Ասում ա.
-Քո համար չի, Բակուր, Հակոբ պապիի համար ա, ինքը բրդուճ շատ ա սիրում…
Պարզվեց՝ Հակոբ պապին մեր պարտեզում ա, օգնում ա մերոնց քաղհան անելուն, պարտեզը մշակելուն, ասում եմ.
-Հակոբ պապի, արի նկարվենք, քեզ քցեմ Ֆեյսբուք, օքեյ ե՞ս...
-Ինչ ուզում ես արա,- ուրախ ժպտալով պատասխանում ա Հակոբ պապը։
Հ. Գ. Եթե Հակոբ պապին Նորք-Մարաշի փողոցներում, մասնավորապես, Հովսեփյան-Արմենակյան խաչմերուկի մոտերքը տեսնեք, պարզապես ջերմ բարևեք, ինքը դրանից իրեն լավ ա զգում:
Ջերմությամբ լի շաբաթվա ավարտ եմ մաղթում բոլորիս:
Բակուր Մելքոնյան