«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Աշխարհին ներկայացվեց խաղաղության ևս մեկ հավակնոտ ծրագիր

Աշխարհին ներկայացվեց խաղաղության ևս մեկ հավակնոտ ծրագիր
01.10.2025 | 14:27

Հարյուրամյակներ տևող Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, Գազայի մասով հայտարավում է լուծված՝ ըստ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի համապարփակ ծրագրի։

Ըստ պլանի՝ Գազան կդառնա ապառադիկալացված գոտի, ահաբեկչությունից զերծ և որևէ սպառնալիք չի ներկայացնի իր հարևանների համար։

Գազան կվերականգնվի և կապահովվի բնակիչների բարեկեցությունը:

Եթե կողմերը համաձայնվեն այս առաջարկին, պատերազմը կավարտվի։ Իսրայելական ուժերը, գերիների ազատ արձակմանը զուգահեռ կհեռանան համաձայնեցված գծից։ Այդ ընթացքում կդադարեցվեն բոլոր տիպի ռազմական գործողություններն ու ռմբակոծությունները:

Այս համաձայնագրի հրապարակային ընդունումից հետո, 72 ժամվա ընթացքում բոլոր գերիները կվերադարձվեն։

Նրանց ազատ արձակումից հետո Իսրայելը կազատի 250 ցմահ բանտարկյալների, ինչպես նաև 2023թ. հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված 1700 Գազայի բնակիչների։

Բոլոր գերիների վերադարձից հետո՝ Համասի այն ներկայացուցիչները, որոնք կհամաձայնվեն խաղաղ համակեցությանը և զինաթափմանը, կստանան համաներում: Նրանք, ովքեր ցանկանում են լքել Գազան, կստանան անվտանգ անցում դեպի ընդունող երկրներ:

Համաձայնությունը կյանքի կոչելուց հետո Գազայում կգործեն ՄԱԿ-ի հումանիտար առաքելությունները:

Գազան կկառավարվի անցումային իշխանության՝ տեխնոկրատական, ապաքաղաքական պաղեստինյան կոմիտեի կողմից, որը պատասխանատու կլինի հանրային ծառայությունների մատուցման և Գազայի համայնքապետարանների գործունեության համար։

Կոմիտեն կազմված կլինի համապատասխան որակավորում ունեցող պաղեստինցիներից և միջազգային փորձագետներից, նոր միջազգային անցումային մարմնի՝ «Խաղաղության խորհրդի» վերահսկողության և հսկողության ներքո, որը կղեկավարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը։

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, և այլ երկրների ղեկավարներ նույնպես կներգրավվեն այդ խորհրդում։ Այն կապահովի Գազայի վերակառուցման նախագիծը և ֆինանսավորումը՝ մինչև Պաղեստինյան ինքնավարության կողմից համապատասխան բարեփոխումների ավարտը։ Գազայում խրախուսվելու և արտոնյալ պայմաններ են ստեղծվելու միջազգային ներդրումային ծրագրերի համար՝ կյանքի պայմանները բարելավելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար:

Ոչ ոք ստիպողաբար չի լքելու Գազան և հարգվելու են բոլորի իրավունքները:

Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Կատարի, Եգիպտոսի, Թուրքիայի, Պակիստանի, Ինդոնեզիայի և այլ արաբական երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որում ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուղղված Գազայում պատերազմը դադարեցնելուն։

Պաղեստինի և Գազային աջակցող արաբական և իսլամական երկրները, ըստ էության, ողջունում են Թրամփի ծրագիրը: Այն ողջունում է նաև Իսրայելը, որի հինգ գլխավոր պայմանները բավարավում են: Դրանք են

- Բոլոր պատանդների վերադարձը՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած։

- ՀԱՄԱՍ-ի զինաթափում։

- Գազայի հատվածի ապառազմականացում։

- Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգության վերահսկողություն։

- Այլընտրանքային քաղաքացիական կառավարություն, որտեղ չեն լինի ՀԱՄԱՍ-ը և ՊԻ-ը:

Իսրայելի այս օրինակը ցույց է տալիս, որ պետության իրական ղեկավարի համար, սեփական երկրի ազգային շահերին միշտ էլ հնարավոր է հասնել:

Նիկոլի պես ղեկավար ունեցող երկրները հատուցում են տարածքով, կյանքերով, արժանապատվությամբ, ինքնիշխանությամբ ու կախյալ ապագայով: Տես Հայաստանի վերջին տարիները, տես ՈՒկրաինան, շուտով՝ նաև Մոլդովան:

Իսկ ազգային շահերով և օրակարգով շարժվող կայուն ղեկավարներին ոչ միայն օգնում ու տեր են կանգնում բարեկամները, այլ նաև հարգում ու հետը հաշվի են նստում հակառակորդները:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2046

Մեկնաբանություններ