ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Մեր երկրի ինֆորմացիոն դաշտի վրա հակառակորդներն աշխատում են վաղուց

Մեր երկրի ինֆորմացիոն դաշտի վրա հակառակորդներն աշխատում են վաղուց
03.10.2025 | 16:34

Ռադիոալիքները փոխելիս՝ հանկարծ լսում եմ. «Խոսում է Թուրքիեի ձայնը»։ Չգիտեի, որ հայալեզու թուրքական ռադիոալիք կա, ադրբեջանական հայալեզու ալիքի մասին լսել էի։

Մտածում եմ՝ ի՞նչ կլինի, երբ մեր հարևանները ավելի լրջորեն զբաղվեն հայալեզու քարոզչամիջոցների ստեղծմամբ։ Ամենայն հավանականությամբ, հակառակորդները մեր երկրի ինֆորմացիոն դաշտի վրա աշխատում են վաղուց, սա նոր բան չէ։ Բայց ի՞նչ կլինի, երբ բացվեն սահմանները, և քարոզչությունը իրականացվի ավելի լայն ու գործնական ոլորտներում՝ սկսած կենցաղից, վերջացրած բիզնեսով, կրթությամբ և քաղաքականությամբ։

Մեր հասարակությունը հոգնած ու հիասթափված է այն աստիճան, որ ոչ մի ոլորտում, ոչ մի հարցում դիմադրություն ցուցաբերելու և միավորվելու ուժ չունի։ Դիմադրության ռեսուրս և ուժ չունի նաև թույլ ու հիվանդ պետական համակարգը։

Ժողովուրդ, առջևում մեզ սպասում են բազմաթիվ մարտահրավերներ, որոնց համեմատությամբ Ղարաբաղի հարցը մանրուք է թվալու։

Յուրաքանչյուր մարդ պիտի գիտակցի և իր տեղում անի անհնարինը, որպեսզի Հայաստանում օրենքներն աշխատեն, հակառակ դեպքում, տանուլ ենք տալու այս պետությունը։

Ես էլ արդեն հոգնել եմ մեր խնդիրների մասին խոսելուց, հոռետեսի տպավորություն եմ թողնում, բայց դրանից խնդիրները չեն վերանում...

Արա Արայան

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ