ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.04.2019 | 00:30

Ձեզ` իմաստուններիդ, այս էլ ասեմ. «Մի՛ ամաչեք խելամուտ լինել իրավունքի մեջ», քանզի լավ չէ աչառու լինել դատաստանի ժամանակ։ Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանա ժողովուրդների անեծքին և ատելի պիտի լինի ազգերից։ Իսկ նրանք, որ կհանդիմանեն ամբարիշտներին, պիտի բարի համարվեն, և բարի օրհնություն պիտի գա նրանց վրա։ Շուրթերը սիրում են բարի խոսքերի պատասխաններ, իսկ ով պատասխան է տալիս դիմադարձ խոսքերով, նա իր վրա հրավիրում է հեռացման խոսքեր։


Առակներ 24. 23-26

Դիտվել է՝ 2062

Մեկնաբանություններ