Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Լապլանդիայից եկած Ձմեռ պապն ու Ձյունանուշը բայց շա՜տ «թանկաբազար» են

Լապլանդիայից եկած Ձմեռ պապն ու Ձյունանուշը բայց շա՜տ «թանկաբազար» են
29.12.2012 | 18:38

Կաղանդ պապը Ամանորի ծիսական խորհուրդը մարմնավորող կերպար է, Ձմեռ պապի կամ Սանտա Կլաուսի հայկական տարբերակը: Ըստ հայկական առասպելների և հեքիաթների ` հայ մանուկներին Ամանորին պետք է հյուր գա Կաղանդ պապը, ոչ թե Սանտա Կլաուսը կամ Ձմեռ պապը:
Ի տարբերություն Ձմեռ պապի, որի գլխավոր առաքելությունը նվերներ բաժանելն է, Կաղանդ պապը, կամ ինչպես հնում կոչում էին` Խլվլիկը, որը երկար մորուքով հսկա ծերունի էր, որպես հայկական ամանորի խորհրդանիշ, հայկական ընտանիքներին օգնում էր իր խորհուրդներով, կարգավորելով մարդկանց փոխհարաբերությունները: Ըստ առասպելների , որպես Կաղանդ պապ, տան մեծը դուրս է եկել, կերպարանափոխվել, ոչխարի մորթի է գցել վրան, բեղ ու մորուք դրել ու մտել տուն, տան մեծերի հետ գինու բաժակ բարձրացրել, երեխաներին նվերներ տվել ու հեռացել:
Ո՞Ւր մնաց Կաղանդ պապը կամ «Նվեր պապը»: Այսօր արդեն նրանց փոխարինելու են եկել Լապլանդիայից ժամանած Ձմեռ պապն ու Ձյունանուշը և շտապել մամլո ասուլիս տալ: Նրանց ներկայացնում էր «Երազանք» թատերախմբի ղեկավար Ռուզաննա Պարոնյանը: Խոսելով մամուլի ակումբում հյուրընկալված Ձմեռ պապի և Ձյունանուշի ծառայությունների գներից, փոքրիկների երազանքներից և նվերներից, Ռ. Պարոնյանը մտահոգություն է հայտնել ինքնակոչ «Ձմեռ պապիկների» գործունեության առնչությամբ:
Ի դեպ, վերջիններիս ծառայությունները Նոր տարվա գիշերը կարժենան 40 հազար դրամ, մյուս օրերին` 20 հազար:
Հեռավոր երկրից ժամանած Ձմեռ պապն ու Ձյունանուշը, անշուշտ, նման մեծահոգություն են դրսևորել («մատչելի» գների մասով)՝ հաշվի առնելով հայ ժողովրդի սոցիալական ծանր վիճակը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6173

Մեկնաբանություններ