Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությանը

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությանը
27.09.2015 | 19:46

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությանը` գլխավորությամբ Տամբովի և Ռասկազովսկի Գերաշնորհ Թեոդոսիոս Միտրոպոլիտի: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ ասվում է. «Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց, որ Քույր Եկեղեցիների ներկայացուցիչները, ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերին, Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության առիթով ժամանել են Հայաստան: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարում քրիստոնեական եկեղեցիների ներկայությունը հոգևոր մեծ զորակցություն է Հայ եկեղեցուն և հայ ժողովրդին:
Իր խոսքում Ամենայն հայոց կաթողիկոսը մասնավոր անդրադարձ կատարեց Հայաստանյայց առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների ջերմ հարաբերություններին` նշելով, որ դրանք նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամական կապերի արտահայտությունն են:
Միտրոպոլիտ Թեոդոսիոսը Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եղբայրական ողջույնները` ուրախություն հայտնելով, որ Հայ եկեղեցու կյանքում այս կարևոր արարողությանն իր մասնակցությունն է ունենալու: Միտրոպոլիտը խոսեց նաև Հայ եկեղեցու կողմից` Մեծ եղեռնի նահատակների սրբադասման մասին: Այս կապակցությամբ Ռուս եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը նշեց, որ յուրաքանչյուր ժողովուրդ և երկիր եթե չի հիշում իր անցյալը, չունի նաև ապագա: Զրույցի ընթացքում Նորին Սրբազնությունը Ամենայն հայոց հայրապետին տեղեկացրեց Տամբովի հայ համայնքի հոգևոր-ազգային կյանքում տեղ գտած կարևոր իրադարձության` հայկական եկեղեցու հիմնարկեքի մասին»:

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ