ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ինչո­՞ւ չի հայ­տա­րար­վում սգո օր

Ինչո­՞ւ չի հայ­տա­րար­վում սգո օր
26.11.2020 | 23:58

Ար­գեն­տի­նա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը ե­ռօ­րյա սուգ են հայ­տա­րա­րել երկ­րի ֆուտ­բո­լի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նի նախ­կին հար­ձակ­վող Դիե­գո Մա­րա­դո­նա­յի մահ­վան կա­պակ­ցու­թյամբ։ Ար­գեն­տի­նան հար­գում է իր հե­րո­սին։


Պա­տե­րազ­մա­կան 45 օ­րե­րի ըն­թաց­քում մենք ու­նե­ցանք հա­զա­րա­վոր զո­հեր‚ սա­կայն ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը մինչ օրս չի հայ­տա­րա­րել սգո օր՝ ի հի­շա­տակ մեր հե­րոս տղա­նե­րի։ Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված դա. իշ­խա­նու­թյուն­նե­րը ցան­կու­թյու՞ն չու­նեն հար­գե­լու զո­հե­րի հի­շա­տա­կը‚ թե՞ պար­զա­պես կա­ռա­վա­րող­նե­րի մտ­քով չի անց­նում։ Ե­թե նրանց մտ­քով չի անց­նում‚ և մե­կը պետք է հու­շի այդ մա­սին‚ ա­պա այս լու­րը թող հա­մա­րեն հու­շում։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 4500

Մեկնաբանություններ