«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Աղոթարան

Աղոթարան
14.02.2026 | 22:00
Տե՛ր Հիսուս Քրիստոս,
Քառասուն օրական Մանուկ, որ մաքուր Կույսի գրկից ընծայվեցիր տաճարին,
և ընդունվեցիր արդար Սիմեոնի ու մարգարեուհի Աննայի կողմից,
ընդունիր նաև ի Քեզ ընծայված մեր աղոթքները։
Տե՛ր,
ինչպես Սիմեոն ծերունին Քեզ իր բազուկների մեջ առավ և տարիներով սպասեց, այնպես էլ մեզ շնորհիր համբերություն, առանց հուսահատության, որ մենք էլ արժանի դառնանք տեսնելու Քո անկշռելի սիրո ողորմությունը։
Քեզ Փա՜ռք, հավերժական աշխարհի Լույս,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն:
Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ