«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Նահանգներն իր կամքով դիմեց իր իսկ կործանման ամենաէֆեկտիվ քայլին

Նահանգներն իր կամքով դիմեց իր իսկ կործանման ամենաէֆեկտիվ քայլին
02.03.2026 | 14:50

Միացյալ Նահանգների նախագեն հերթական խուլիգանությունն արեց, այս անգամ՝ սրբապղծության մակարդակի: Խոսքը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի նենգ սպանության մասին է: Հավելեմ, որ այաթոլլահից զատ, պոռնոաստղերի (Իվանա, Մարլա, Մելանիա) ամուսին Թրամփը սպանեց նաև Խամենեիի ընտանիքի չորս անդամների՝ դստերը, թոռնիկին, փեսային և հարսին: Իսկ քիչ առաջ հաղորդագորթյուն տարածվեց, որ սպանվել է նաև Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Լավ, ի՞նչ է կատարվում աշխարհում:

Կատարվում է այն, ինչի մասին խոսեց Վլադիմիր Պուտինը դեռ 2018-19թթ.:

Հիշեցնեմ: ՌԴ առաջնորդը Հավաքական Արևմուտքի առաջնորդին նույնականացրեց Ռեդյարդ Քիփլինգի հերոսի՝ Շերխանի հետ:

Իսկ ո՞վ էր Շերխանը: Դա ծերացող հեգեմոն էր ջունգլիներում՝ պառավ վագր, որն իր հեգեմոնիան այլևս չէր կարող պահել իր հեղինակությամբ, արդարությամբ ու օրենքներով, և ստիպված դիմում էր ամենաստոր քայլերի, ինչի համար նրան անհրաժեշտ էին Տաբակիի կարգի կենդանիներ:

Հիմա, Թրամփն անում է այն, ինչ չէին անի ԱՄՆ նախկին նախագահները Միացյալ Նահանգների իրական հզորության դարաշրջանում:

Ռոնալդ Ռեյգանը, երբ Ամերիկան ապահովում էր աշխարհի ՀՆԱ 25-30 տոկոսը, և իսկապես հզոր էր ու հեգեմոն, լակոտությամբ զբաղվելու կարիք չուներ: Չէր առևանգում տնից այլ պետությունների ղեկավարների (Պանամայի գեներալ Նորիեգան այլ թեմա էր՝ նա իրոք նարկոբարոն էր, բացի այդ, ամերիկյան գործակալ, որը խախտեց իր տված երդումն այդ երկրին):

Բայց Թրամփն այլընտրանք չունի՝ նա օբյեկտիվորեն պարտադրված է ինքնահաստատվել շերխանավարի:

ՈՒրեմն, Միացյալ Նահանգներն օրեցօր կորցնում է իր ազդեցությունն ու հեղինակությունն աշխարհում: Համաշխարհային ՀՆԱ-ում նրա բաժինն արդեն 12-13 տոկոս է՝ (1950-ին 50 տոկոս էր), վերականգվում է Ռուսաստանը։ Չինաստանը խլեց նրա ձեռքից տնտեսական առաջնորդությունն աշխարհում, իսկ Ամերիկան այսօր գրեթե սնանկ երկիր է՝ պարտքերի մեջ թաղված:

Խայտառակ պարտություն է կրում ՈՒկրաինայում, ուզում է թռնել բանդերական պրոյեկտից, բայց չի ստացվում, առայժմ միայն կարողացել է եվրոպացիների վրա բարդել իր ուկրաինական ծախսերը, բայց դա լիարժեք փրկություն չէ:

Եվ ԱՄՆ-ին ռևանշ է պետք ՌԴ և ՉԺՀ հանդեպ: Իսկ ինչպե՞ս դա անել: Տնից գողանում են Վենեսուելայի նախագահին ամենալկտի, անհիմն պատճառաբանությամբ՝ ոտնահարելով միջազգային բոլոր նորմերը, խեղդում են Կուբան՝ շանտաժով արգելելով այլոց այդ երկիր նավթ ուղարկել, հիմա էլ հերթը հասավ Իրանին:

Բայց Իրանը Ռուսաստանի և Չինաստանի համար Վենեսուելա չէ՝ դա Ռուսաստանի հիմնական կապն է Գլոբալ հարավի, Միջին Արևելքի և Աֆրիկայի հետ, Իրանում ամերիկյան ռեժիմ հաստատվելու դեպքում Ռուսաստանը կզրկվի այդ ամենից՝ մնալով Բոսֆորի հույսին: Իսկ Չինաստանի համար Իրանն այլընտրանք չունի Արևմուտքի, Միջին Արևելքի հետ շփման հարցում: Նշանակում է՝ տնտեսական և ռազմաքաղաքական առումով աշխարհի ամանահզոր տերություններն Իրանի կործանումը երբեք թույլ չեն տա, ինչ էլ որ դա արժենա: Իսկ դրա համար շատ բան պետք չէ. եթե Իրանի բալիստիկան ի զորու չեղավ խոցել ամերիկյան գոնե մեկ ավիակիր, այդ հարցում նրան օգնության կգա ռուսական և չինական հիպերձայնը: Իսկ ավիակիրը, հիշեցնեմ, դա 10 միլիարդ է, պլյուս 5 միլիարդ վրայի ավիացիան, պլյուս 5 հազար անձնակազմ, որոնց ողբալի կորուստը շատ թանկ կնստի Թրամփի և հատկապես դրա կնգա՝ Մելանիայի վրա (այդ պոռնոաստղին, կարծում եմ, համազգային բռնաբարության կդատապարտեն):

Մի խոսքով, այաթոլլահ Խամենեիի սպանությունը Շերխանի կողմից ջրային հրադադարի խախտման պես մի բան էր, որն առնվազն ջունգլիների օրենսդրության սրբապղծություն էր, ինչի հետևանքով Շերխանը շան պես սատկեցվեց արդարության և ճշմարտացիության ուժերի կողմից: Հետևենք իրադարձությունների զարգացմանը և հուսանք, որ Միացյալ Նահանգներն իր իսկ կամքով դիմեց իր իսկ կործանման ամենաէֆեկտիվ քայլին:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ․Գ․

Բնականաբար, ժողվարչապետ փաշինյանը հիացած է Շերխան Թրամփի գործողություններից, կուրորեն հավատում է ամերիկյան հեգեմոնիայի հաստատմանը Իրանում:

Դե, անգրագետ մարդ է, չի կարող ճիշտ մտածել:

Միայն հուշեմ, որ TRIPP-ը վտանգվեց, ավելի ստույգ՝ կործանվեց դեռ չծնված:

Ինչպես էլ վերջանա այս պատերազմը, հրադադարի կամ խաղաղության պայմանավորվածությունների մեջ պարտադիր կամրագրվի ամերիկացիների իսպառ բացակայությունն Իրանի սահմաններին, ինչը, բնականաբար, TRIPP-ի վիժեցում է:

Դիտվել է՝ 171

Մեկնաբանություններ