«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Թրամփի դիրքերը մեծապես թուլացել են թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային ասպարեզում

Թրամփի դիրքերը մեծապես թուլացել են թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային ասպարեզում
28.06.2026 | 12:13

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է շատ բարդ իրադրության մեջ: Ստանձնելով պաշտոնը՝ նա ձգտում էր շատ արագ թագադրվել խաղաղության դափնեպսակով և հավերժանալ պատմության մեջ որպես մեծագույն խաղաղարար: Իհարկե, նրա համար ամենամեծ հաղթաթուղթը կլիներ ուկրաինական պատերազմի ավարտը: Այս ձգտումն էր, որ նրան տարավ Ալյասկա և Պեկին: Նույնիսկ ստեղծեց նոր կառույց՝ «Խաղաղության խորհուրդ»: Այնուհետև, սիստեմատիկ ճնշումների ուղիով, փորձեց խաղաղեցնել իր եվրոպական դաշնակիցների առաջատար եռյակին՝ Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային, որպեսզի նրանք ևս աջակցեն: Բայց չստացավ այդ աջակցությունը, նրանք մնացին հանուն Եվրոպայի՝ Ռուսաստանին պարտության մատնելու ծրագրին հավատարիմ: Հավանաբար նա կհաջողեր, եթե մնար միայն ուկրաինական թեմայի մեջ և բոլոր ռեսուրսները կենտրոնացներ այս ճակատում: Սակայն, թողնելով մի գործը անավարտ, նետվեց իրանական «սև խոռոչի» մեջ, որտեղ, Իսրայելի դրդմամբ, պատերազմ սանձազերծեց՝ մեծ ու կործանարար հետևանքներով: Հանրապետական կուսակցության լիդերը խաղաղության ջատագովից դարձավ պատերազմի հեղինակ և հրձիգ: Պատմության մեջ այսպիսի կտրուկ շրջադարձի օրինակ դժվար թե գտնվի:

Այս ծայրահեղ տեղաշարժերը և անկանխատեսելի որոշումները Իրանի հարցով խոր ճեղքվածք են առաջացրել նաև Արևմտյան բևեռի ներսում: Հավաքական Արևմուտք հասկացությունը արդեն չի կիրառվում: Իրանի դեմ պատերազմի արդյունքներն էլ անհասկանալի և տարօրինակ իրավիճակ են ստեղծել: Վաշինգտոնն ու Թեհրանը միաժամանակ դիրքավորվել են որպես հաղթանակած կողմ: Փխրուն հրադադարի պայմաններում 60-օրյա ժամկետում նրանք պետք է հասնեն հաշտության պայմանագրի կնքման: Թերևս դժվար է հիշել պատմության ընթացքում մեկ այլ իրավիճակ, երբ պատերազմից հետո բանակցողների մեջ հաղթողի ու պարտվողի կարգավիճակը որոշված չէ: Այս հանգամանքը մեծապես թուլացրել է Թրամփի դիրքերը թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային ասպարեզում: Դա երևաց Մեծ Յոթնյակի վերջին գագաթնաժողովում: Նա ստիպված էր վերադառնալ ուկրաինական ճակատում ՌԴ-ի դեմ պատերազմում նատօյական դաշնակիցներին աջակցելու նախկին դիրքորոշմանը: Եվ արդյունքը երևում է: Մի քանի անգամ ավելացել են ռուսական տարածքներին հասցվող հեռահար հարվածները, բազմապատկվել է նաև զոհերի թիվը: Կրեմլից հիշեցնում են միջուկային զենքով հակահարվածի հնարավորության մասին, որը քանի գնում ավելի հավանական է դառնում:

Փաստորեն, խաղաղության փոխարեն աշխարհը կանգնեց միջուկային պատերազմի իրական վտանգի առջև՝ ուկրաինական և իրանական ճակատներում բացահայտ անորոշությամբ: Խաղաղության դափնեպսակն էլ մնաց անհասցե:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1759

Մեկնաբանություններ