Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին անդրադարձել է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք լայնորեն քննարկվում են ամբողջ աշխարհում: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բողոքի ցույցեր չեն, այլ՝ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ»,- հայտարարել է Արաղչին, շեշտելով, որ իրավիճակն այժմ ամբողջովին Իրանի իշխանությունների վերահսկողության ներքո է։               
 

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի կենսագրությունը

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի կենսագրությունը
14.01.2026 | 11:28

Ռուբեն վարդապետ Զարգարյանը ծնվել է 1979թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: 1986-1996թթ. միջնակարգ կրթությունը ստացել է Հրազդանի թիվ 11, ապա Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի միջնակարգ դպրոցներում։

1996-2002թթ. հոգևոր բարձրագույն կրթություն է ստացել Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցում, ապա Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

2001թ. ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի:

Ճեմարանն ավարտելուց հետո ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգում, ապա «Գարեգին Ա» հայագիտական-աստվածաբանական կենտրոնում:

2004-2006թթ. ծառայության է անցել ՀՀ Զինված Ուժերում` որպես հոգևոր սպասավոր:

2004թ. փետրվարի 3-ին ձեռամբ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

2006-2009թթ. սովորել է Հռոմի Գրիգորյան պապական համալսարանի մագիստրատուրայում` Սուրբգրային աստվածաբանության (teologia biblica) ֆակուլտետում:

2008թ-ին մասնակցել է ֆրանսերեն լեզվի դասընթացի Փարիզի կաթոլիկ ինստիտուտում (Institut Catholique de Paris):

2010-2011թթ. սովորել է Եվրոխորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում (ՔԴԵԴ):

2009-2011թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնում` որպես աստվածաշնչագիտության ենթաբաժնի տնօրեն:

2011-2025թթ. եղել է ՀՀ քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի հոգևոր ծառայության պատասխանատու՝ միևնույն ժամանակ լինելով «Ներման հանձնաժողովի» անդամ՝ Մայր Աթոռի ներկայացուցիչ:

2025 թվականից Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի տնօրենն է։

2026թ. հունվարի 10-ին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։

2015թ. պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Հիսուս Մարկոսի ավետարանում» թեմայով և ստացել վարդապետական մասնավոր աստիճան:

2011-2018թ. «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում վարել է «Օր 6-րդ» հաղորդաշարը, իսկ 2018թ.-ից՝ «Համատես ավետարաններ» հոգևոր հաղորդաշարը:

2009թ․-ից մինչ օրս Գևորգյան Հոգևոր ճեմարանում դասավանդում է «Նոր Կտակարանի մեկնություն» առարկան:

Հեղինակ է մի շարք աստվածաշնչագիտական ուսումնասիրությունների ու հոդվածների:

Դիտվել է՝ 298

Մեկնաբանություններ