Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Ամռան շոգ մտքերին աշնան թափանցիկ հանգերն են ավելանում՝ դառնում բանաստեղծություն

Ամռան շոգ մտքերին աշնան թափանցիկ հանգերն են ավելանում՝ դառնում բանաստեղծություն
25.08.2026 | 16:26

Եթե աշունից հետո ձմեռ չգար, աշունն իմ ամենասիրած եղանակը կլիներ։

Չէ՛, իսկապես, աշնան մեջ դեռ մնում են ամռան բոլոր հյութերը, բոլոր հոտերը, բոլոր գույները, բայց չկա ամառվա խեղդող շոգը, ու դրանց գումարվում են աշնան գույները, մեղմ ջրաներկը, զովությունը։ Դեռ կան ամառվա մրգերը, բայց աշնան մրգերն են ավելանում։ Դեռ կան ամռան շոգ մտքերը, ու դրանց աշնան թափանցիկ հանգերն են ավելանում՝ դառնում բանաստեղծություն։ Աշունը պոետների եղանակն ա, իսկ պոետները մարդկության թևերն են, որ մեզ թռցնում են ամպերից վեր։

Իսկ մենք վախենում ենք աշունից, որովհետև աշնան հետևում արդեն ձմեռն ենք տեսնում։ Դեռ շոգը չթողած՝ արդեն պատրաստվում ենք մրսելուն ու սկսում ենք մրսել։

Տենց էլ ապրում ենք՝ ապագայից վախենալով փչացնում ենք ներկան ու դեռ ամառը չանցած արդեն ամռանն ենք սպասում, որ չմրսենք։ Սպասում ենք ու սպասում։

Սխալ ա, որ մարդկանց տապանաքարերին ծննդյան ու մահվան տարեթվերի միջև գծիկ են դնում։ Գծիկը սխալ ա, պետք ա սպասման նշան դնել՝ դադարի նշան՝

Դիտվել է՝ 6974

Մեկնաբանություններ