Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Քիչըմ մարդ եղեք

Քիչըմ մարդ եղեք
19.10.2025 | 12:22

Մեր կյանքում բոլորս էլ, այդ թվում օրվա իշխանավորը, դիմել ենք շատերին, խնդրել, հորդորել, համոզել, որ մասնակացեն այս կամ այն քաղաքական պրոցեսին, հաճախ նաև նեղացել, գուցե թիրախավորել բոլոր նրանց, ովքեր մեր սրտով չեն շարժվել։

Հետևաբար, օդից Վեհափառի դեմ քրեական վարույթ նախաձեռնելուց առաջ, նախ ձերբակալեք ինձ և փաշինյան նիկոլին, ինքը առավել ևս շատերին է հորդորել։

Իսկ պաշտոնից ու լափից առավել կան արժեքներ, օրինակ, մարդ լինելը

ՀՀ քննչական կոմիտե, քիչըմ մարդ եղեք։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4229

Մեկնաբանություններ