Այս գործարքի հաջորդ կառուցվածքային մասը Թուրքիան է։
Դեռ բոլորովին վերջերս այն միտքը, որ Երևանը ոչ միայն խոսելու է Անկարայի հետ, այլև լրջորեն քննարկելու է հայկական բիզնեսի ինտեգրումը թուրքական շուկային՝ գրեթե քաղաքական հերետիկոսություն էր թվում...
Հարգելի՛ հայրենակիցներ:
Հայաստանում կալանքը շարունակում է մնալ պատժի և քաղաքական հետապնդման գործիք։ Կալանքը նաև քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես մեկուսացնելու գործիք է դարձել։ Այդպես է բոլոր ավտորիտար և տոտալիտար երկրներում․ Հայաստանը բացառություն չէ...
Ընտանիքի մոդելը մեկն է՝ իմաստուն մեծեր, հարգալից փոքրեր, սեր, հարգանք, հոգատարություն՝ միմյանց հանդեպ, դերերի ճիշտ բաշխում, պատասխանատվություն և նվիրում, ստեղծում, փոխանցում...
Միմյանց չհանդուրժող ուժերի միջև պատերազմները երբեք չեն ավարտվում: Ձևափոխվում, այլակերպվում, անցնում են դիվանագիտական, տնտեսական, մշակութային և այլ հարթակներ, և առաջին իսկ պատեհ առիթով վերածվում ռազմական բախման...
Փոփոխություններով հագեցած մարդկության պատմությունը կամ նրա կյանքի զարգացման պրոցեսը մասշտաբային ու փոխկապակցված պարադիգմների հաջորդականություն է, պարադիգմներ, որոնք կարող են բնութագրվել մարդկանց ազատության ու իրավունքի տեսանկյունից, հասարակական կյանքի կառուցման առանձնատակություններով, գիտության ու տեխնոլոգիաների սերնդափոխությամբ և այլն...
Տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը տարբեր մեդիա ռեսուրսներով արտահայտում է իր դժգոհությունը Ռուբեն Վարդանյանի տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքու այցելելու և հայ գերիներին տեսակցելու հումանիտար նախաձեռնության շուրջ։ Բայց այժմ ավելի հեռուն են գնացել...
Նայելով վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին ու հատկապես հետևելով առաջ եկած խնդիրներին Ադրբեջանի իշխանությունների արձագանքին, ևս մեկ անգամ վերահաստատվում է այն, ինչ հայտնի է մասնագետներիս։ Բանաձևեմ դա այսպես. ի դեմս ժամանակակից Ադրբեջանի՝ գործ ունենք մի կողմից բավական արդյունավետ աշխատող և կայուն բռնապետական համակարգի հետ, իսկ մյուս կողմից էլ՝ խիստ ճգնաժամային, խոցելի ու բազմաթիվ հարցերում ինքնուրույն գործելու հնարավորություններից զուրկ պետական համակարգի հետ...