Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական միության հետ մերձեցմանն ուղղված քայլերն ու որոշումները հանգեցնում են հանրապետությունում հասարակության պառակտմանը, ինչը հղի է մեծ խնդիրներով՝ իր X ալիքում գրել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: «Բազմաթիվ երկրներում հենց դրանից են սկսվել մեծ խնդիրները»,- ընդգծել է նա։               
 

Դե, հո չի՞ ասի, որ իսկապես թուրք է բերելու և Հայաստանը հեղեղի թուրքերով

Դե, հո չի՞ ասի, որ իսկապես թուրք է բերելու և Հայաստանը հեղեղի թուրքերով
16.05.2026 | 15:06

Ժողվարչապետ փաշինյանը Սամվել Կարապետյանին արտասահմանյան (այսինքն՝ ռուսական) լրտես անվանեց, քանի որ Կարապետյանը խոսել է սրա՝ 300 հազար թուրք Հայաստանում վերաբնակեցնելու մասին: Սա երդվեց բոլոր եվրաարժեքների, Եվրամիության ու Բրիջիտ Մակրոնի կնգա արևով, որ նման բան չկա: Դե, հո չի ասի, որ իսկապես թուրք է բերելու է և Հայաստանը հեղեղի թուրքերով:

Ադրբեջանում արդեն Արևմտյան Ադրբեջանի անձնագրեր են բաժանում: Դա փաստ է: Մյուս փաստն այն է, որ սրա հետ դա համաձայնեցված է, բայց դրա ապացույցը չկա: Ամեն դեպքում, սա կատարելու է այդ հանձնարարությունը: Բայց ինչպե՞ս դա կմարսի, ի՞նչ կասի նախրին:

Սա արդեն շատ հասարակ խնդիր է՝ ցանկացած շարքային գրանտակեր կանի: ՈՒրեմն, սրանց 2021-ի ծրագրում ամրագրված էր, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է՝ այստեղից բխող բոլոր պարտավարություններով: Բայց 2022-ին Արցախը հանձնեց ու մարսեց: Որովհետև բացատրեց, թե, իբր, դրանով Հայաստանի անկախությունն է փրկել, նշանակում է՝ պետք է հռչակվի նիկոլ փրկիչ, այլ ոչ նիկոլ դավաճան: Նույնը հիմա կանի. 300 հազար թուրք կբերի, իսկ եթե հիշեցնեն, որ ընտրություններից առաջ հակառակն էր խոստանում, կպատասխանի.

-Հսկայական պատերազմ եմ կանխել թուրք բերելով, 2026-ին այդ վտանգը չկար, իսկ այժմ կա, հետևաբար, չէի թույլ տալու, որ պատերազմ բռնկվեր:

Այսինքն, սա մեթոդ է, որ տասնյակ տարիներ աշխարհի բոլոր գրանտակերական գործակալական ցանցերում կիրառվում է և առ այսօր գործում անխափան. ես ասել եմ, ասելու պահին չեմ ստել, բայց հանգամանքներ փոխվեցին, ինչի մասին այն ժամանակ չէինք կարող իմանալ, և ես գործեցի ըստ նոր հանգամանքների:

Եվ ուրեմն, իրավացի է Սամվել Կարապետյանը: Սյունիքի բնակչությունը թող պատրաստվի, որ թուրքերին զիջի տներն ու ունեցվածքը, դա շատ թեթև և անցավ կանցնի, ինչպես Արցախի հայաթափման դեպքում, ինչը տեղի ունեցավ հանուն սրբազան՝ Հայաստանի անկախության նպատակի:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ