«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Սա պետության ղեկավարի տրամաբանություն չէ

Սա պետության ղեկավարի տրամաբանություն չէ
18.06.2026 | 15:35

«Ծիրանը նախկինում էլ է փչացել»... Սա չի կարող լինել ղեկավարի տրամաբանություն։ Հակառակ դեպքում, թույլատրելի է ասել, որ եկեղեցու դեմ արշավ նախկինում էլ է եղել, օրինակ արաբական և բյուզանդական տիրապետությունների շրջանում։ Նախկինում էլ են հայկական եկեղեցիներ ու վանքեր քանդվել, օրինակ, միայն Օսմանյան կայսրությունում՝ 2 հազարից ավել: Նախկինում էլ են հայերին էթնիկ զտման ենթարկել ու՝ բազմիցս: Նախկինում էլ է Հայաստանը վերաբնակեցվել քոչվոր մահմեդականներով: Նախկինում էլ են ինֆլյացիա ու թանկացումներ եղել, և այդպես շարունակ:

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 7079

Մեկնաբանություններ