«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Հնարը գտան

Հնարը գտան
24.07.2026 | 15:07

Երեկ լուրերով լսեցի, որ դյուրացնում են բնակարանների ձեռքբերման ընթացքը, որ կարող է իրականացվել առցանց՝ առանց նոտարական միջնորդության։

Սկզբում մտածեցի՝ դե լավ է, քաշքշուկից կամաց ազատում են քաղաքացիներին։ Բայց, գրո՛ղը տանի, այդ երբվանի՞ց են սրանք մտածել սկսել քաղաքացու բարեկեցության մասին, երբ ընդամենը օրերս մի ծննդկան իրեն հասանելիք հետծննդյան գումարն ստանալու համար մի ամբողջ սոցապգերատեսչության գործառույթներ էր իրականացնում և դեռ հաջողության չէր հասել։ Եվ զուգորդման օրենքով փայլատակեց ուղեղս։ Ախր այդ սոցապի գարդասիլն էր խոստանում Հայաստանը ողողել հարյուրհազարավոր այլազգիներով՝ ընդդեմ Հայաստանի վտանգավոր ՄՈՆՈԷԹՆԻԿՈՒԹՅԱՆ։ Սրանից լավ հնա՞ր։

Հայաստանում ծաղկում է ապրում դիվային հանճարը․․․

Դավիթ Գյուլզադյան

Դիտվել է՝ 5891

Մեկնաբանություններ