Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Նեմեսիսը նորաձև է

Նեմեսիսը նորաձև է
24.05.2025 | 20:26

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ավստրիացի դիվանագետ, իրավաբան, լրագրող Բիրգիտ Կոֆլեր-Բեֆշարտի «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի շնորհանդեսը։

Շատ էի ուզում ժամանակ գտնել ու մասնակցել շնորհանդեսին, որովհետև վախենում էի սակավամարդ լինի։

Կարծեք թե սոցցանցերում առանձնապես չկային տեղեկացնող նյութեր։

Գտա ժամանակ, մոտ կես ժամ ուշացումով հասա։ Պարզվեց՝ ի՞նչ։

Պարզվեց՝ ասեղ գցելու տեղ չկա դահլիճում։

Մարդիկ իրար տեղեկացրել էին՝ գնացել էին։ Շատ տարբեր մարդիկ։

Նեմեսիսը նորաձև է։ Նորաձևը Նեմեսիսն է։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 7083

Մեկնաբանություններ