ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Հարց՝ իրավաբաններին

Հարց՝ իրավաբաններին
12.06.2026 | 11:42

Ես քվեարկել եմ ընդդիմադիր ուժերից մեկի օգտին (բնականաբար):

Վստահ եմ՝ նույն կերպ հարյուր հազարավոր մարդիկ են վարվել:

ՈՒ հիմա, էն չմարդամեկը ասուլիսում հայտարարում է, թե ընդդիմադիրներին քվեարկածները 100 տոկոսով ընտրակաշառքով են քվեարկել:

Բուն հարցը. հնարավո՞ր է դրան էդ զրպարտության ու վիրավորական հայտարարության համար դատի տալ:

Եվ հնարավո՞ր է «կոլեկտիվ» դատի տալ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4814

Մեկնաբանություններ