Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

ՈՒ էլ ոչ ոք չի հավատալու, որ մեր մեջ Քո նմանն էլ է եղել

ՈՒ էլ ոչ ոք չի հավատալու, որ մեր մեջ Քո նմանն էլ է եղել
25.10.2026 | 10:57

Այս տողերը գրել եմ 44-օրյա աղետից հետո, Զորավարի հիշատակի օրվա առթիվ։
Հիշում եմ՝ մի շարք ծանոթներ ու մտերիմներ սրտնեղել էին, թե էս ինչ ես գրել, ո՞վ կհամարձակվի ձեռք բարձրացնել Անդրանիկի հիշատակի վրա։
Տեսա՞ք ինչ արեցին։ Ու սա միայն սկիզբն է։ Դժբախտ Զորավար․ ողջ կյանքում գաղթական ու որբ փրկեց՝ հավատալով, որ վաղվա Հայաստանի համար ժողովուրդ է հավաքում։ Ով իմանա՝ իր փրկածների ցրթվածքները չե՞ն հիմա իր վաստակն ու հիշատակը ջնջում։ Ազգովի անեծքի տակ ենք․․․

«Հիշատակիդ օրն է:
Քեզ տրված պատիվը այլևս համարվում է բռնության քարոզ, որովհետև միամտություն ունեցար թուրքութաթար ջարդելու ու աշխարհի թուրքընթացը 100 տարով կասեցնելու: Քեզ չեն ներելու:
Դեպի շիրիմդ բերող ճամփաները մղձավանջի ոլորաններ են: Չորս կողմդ զոհի ու նահատակի շիրիմ է, անհամար շիրիմ: Ե՞րբ էիր այսքան զինվոր ունեցել: Հիմա Զորավարն ես բյուրավոր նահատակների: Ցասումդ անմեկնելի է: Աչքդ հին ու նոր զինվորներիդ շիրիմներին է, միտքդ՝ անթաղ ու անհիշատակ զինվորներիդ հետ:
Շատ տարիներ առաջ գրել էի, որ մեր հողը խռովել է մեզնից, ուզում է փախչել մեր ոտքի տակից: Գրել էի, որ այն պահելու համար վերջը Քո դուռն ենք գալու ու պահանջելու ենք. Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:
Վաղուց էլ այդպիսի միամիտ բաներ չեմ գրում: Ոչ ոք էլ Քո դուռը չի գալու ու ոչինչ էլ չի պահանջելու:
Հիշատակդ էլ անհետ ջնջվելու է:
Ու էլ ոչ ոք չի հավատալու, որ մեր մեջ Քո նմանն էլ է եղել»:

2021թ․, օգոստոսի 31

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 7149

Մեկնաբանություններ