Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ամեն ինչ դառնում է բաց ու տեսանելի

Ամեն ինչ դառնում է բաց ու տեսանելի
16.07.2026 | 15:10

TRIP+ ֆոնդը կղեկավարի Լենինգրադում ծնված ամերիկյան հրեա Կոնստանտին Սոկոլովը: Ի դեպ, նա նաև «Վիվա Սելի» խոշոր բաժնետեր է: Դե, Հայաստանի կապը դեռ էն գլխից է վաճառվել, մեզ սուվերեն կապ ու հեռահաղորդակցություն պետք չէ:

Կամ ո՞վ գիտե, ովքեր են Հայաստանի մյուս խոշոր ոլորտների բաժնետերերը, թերևս նույն վիճակն է:

Հայերի ձեռքում կապիտալ չեն թողնելու, նույնիսկ Ծառուկյան Գագիկի պես հայերի...

Երկրորդ լուրը, որ կարդացի՝ Իսրայելի դեսպան Ջոել Լիոնը ժամանել է Երևան, ի դեպ, նա օրթոդոքս հրեա է: Էն, որ Երուսաղեմում թքում են մեր Եկեղեցու ու հայ եկեղեցականների ուղղությամբ, այ դրանք են օրթոդոքսները...

Հոկտեմբերի 27 ին Իսրայելում ընտրություններ են, օրթոդոքսները Նաթանյահուի հենարանն են:

Օրեր առաջ Ստամբուլի դատարանը Նաթանյահուի ձերբակալման օրդեր է տվել, Իսրայելն ու Թուրքիան, անկախ իրենց կամքից, նախկինի պես համագործակցել չեն կարողանում:

Դե, Իրան-Իսրայել պատերազմի մասին երևի հիշում ենք:

Ադրբեջանում սպասողական վիճակ է, Ալիևը Ղարաբաղի ու ԹՐԻՓ-ի հաշիվները փակել, գործարքը հրեաների միջոցով իրագործել է, բայց տարածաշրջանն ու աշխարհը կարծես այլ կերպ են փոխվում:

Կարճ ասած, Հայաստանն ու Ադրբեջանը նույն խրամատում են: Ադրբեջանի պահով հասկանալի է, բայց էս պարտված ու չփլախ երկիրը ինչու՞ մտավ այդ թակարդը...

Ադրբեջանը մեկ ոտքով խրամատից դուրս է, ցանկացած պահի կարող է թեքվել Իրանի կամ Ռուսաստանի կողմն ու մատը պարզել Հայաստանի ուղղությամբ. «Ահա, նրանք են հրեաներին ու Արևմուտքին բերել տարածաշրջան, նրանք են դավաճանը»:

Հայաստան՝ շրջապատված գազաններով...

Սա այնքան տեսանելի խաղ է, որ հնարավոր չէ չտեսնել:

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ հրեաները Ադրբեջանում ավելի փոքր կապիտալի են տիրապետում, քան՝ Հայաստանում:

Կրկնում եմ՝ Ղարաբաղին դեռ շատ ենք երանի տալու: Ղարաբաղը մի տեսակ հեռու էր, Ղարաբաղի ու ղարաբաղցիների վրա մեղքեր բարդելը շատ հեշտ էր:

Ինչ էլ ասենք, Ղարաբաղը դավաճանության մասին է, իսկ դավաճաններին չեն հարգում նույնիսկ հաղթած թշնամիները: Ապուշների մի ստվար հատված կարծում է, թե առանց Ղարաբաղի մեր անվտանգային մակարդակը բարձրացել է, բայց մենք պարզապես գահավիժում ենք, ԹՐԻՓ-ը հենց այդ մասին է:

Ընտրություններից ժամեր անց...

Արա Արայան

Դիտվել է՝ 3093

Մեկնաբանություններ