Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Իրապատումներ

Իրապատումներ
17.07.2026 | 11:08

Գրականագետ Գրիգոր Գույումջյանը, որը զրուցելիս սովորաբար առաջնորդվում էր Վիլյամ Սարոյանի «Աստված բարձր ձայնը կսիրե» նշանաբանով, հանրային գրադարանի միջանցքում ինչ-որ բան էր գոռգոռալով բացատրում։ Հուսիկը, որը ներկա էր, ուզեց մտնել ընթերցասրահ։ Գույումջյանը, դիմելով Հուսիկին, ասաց.

- Ընկեր Հուսիկ, էս մեկը շատ կարևոր է, սա էլ լսեք, հետո կգնաք։

- Ոչի՛նչ, ոչի՛նչ, դու ասա, էդ մեկն էլ ներսից կլսեմ։

*

Հուսիկի ներկայությամբ միջին սերնդի մի հայտնի բանաստեղծ, թերթելով նորաոճ մի պոետի բանաստեղծությունների ժողովածուն, իր արհամարհամքն էր արտահայտում.

- Այ մարդ, ամեն մի խելառի տպում են, սրանից հետո ես էլ պտի սկսեմ խելառություն անել։

- Դու մի սկսիր, ուղղակի շարունակիր, - ասաց Հուսիկը։

*

Մի շատախոս բանաստեղծի անվերջ շաղակրատանքից գլուխն ազատելու համար Հուսիկն ասում է.

- Դե, ինձ կներեք, ես շտապ գործ ունեմ, պետք է գնամ։

- Ցանում ես, էլի, ընկեր Հուսիկ, - կես կատակ, կես նեղացած ասում է զրուցամոլը։

- Ես ձեզ երբեք չեմ ցանի, - ասում է Հուսիկը։

Պատասխանից գոհ բանաստեղծը կարծում է, որ ինքը հեղինակություն է Հուսիկի համար, բայց հարցնում է՝

- Ինչու՞։

- Որովհետև՝ ինչ որ ցանես, այն կհնձես։

*

Հուսիկի ներկայությամբ մեկը հարցրել էր․

- Ո՞րն է սովետական բառի արմատը։

- Սովը,- վրա էր բերել Հուսիկը։

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3973

Մեկնաբանություններ