«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.11.2025 | 22:00
Տե՛ր իմ,
քաղցր և անծայրածիր Բարություն,
որ լույսով ես ծագեցնում այս աշխարհի առավոտները, գոհանում եմ Քո առջև։
Շնորհակալ եմ, որ պահեցիր ինձ գիշերվա խավարից, որ հսկեցիր իմ քունը և թույլ չտվեցիր, որ վախը կամ տագնապը
խախտեն հոգուս անդորրը։
Ողորմած Տե՛ր,
բացի՛ր իմ սիրտը, որ Քո լույսը անարգել մտնի ներս` սպառելով խավարի բոլոր մնացորդները։
Որքա՜ն հաճախ մարդը
փոքրանում է իր մտքի մեջ, իսկ դու՝ Տե՛ր, մեծացնում ես նրան Քո սիրով։
Տե՛ր,
ընդունի՛ր այս օրը, որպես խոնարհ ընծա Քեզ՝ լեցուն հավատով, մաքրությամբ ու ճիգով։ Թող այն անցնի Քո հրաշք ներկայության լույսի տակ և երեկոյան ժամին փակեմ օրս շնորհակալ ու խաղաղ սրտով։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2526

Մեկնաբանություններ