«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

Գոլորշին մասնակի բաց թողնելու միջոց

Գոլորշին մասնակի բաց թողնելու միջոց
07.02.2026 | 12:33

Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների պերիոդիկ փուլայնության տրամաբանության մեջ տնային կալանքը օգտագործվում է որպես որոշ ապօրինի գործերով գոլորշին մասնակի թողնելու միջոց։

Օրինակ, վերջին օրերին, երբ տնային կալանքի ռեժիմի են տեղափոխվել մի շարք քաղբանտարկյալներ, այդ թվում՝ այսօր Միքայել սրբազանը։

Հիշեցնում եմ նաեւ անձնական փորձից. տնային կալանքը ոչ միայն անազատություն է, այլեւ նույն Քր. օրենսգրքով իր ժամկետով հավասարեցված է բանտային կալանքին։

Տնային կալանքի ընթացքում կալանավորի ոտքին կամ ձեռքին է փակցվում էլեկտրոնային բրասլետ, իսկ տանը տեղադրվում է համապատասխան «մայր-սարքը»։

Եւ թվային կոնցլագերի վերածվող Հայաստանի պարագայում կասկածից վեր է, որ այդ սարքերի միջոցով իրականացվում է ապօրինի գաղտնալսում։

Այդ գաղտնալսման վտանգի մասին քանիցս բարձրաձայնել եմ իմ դատական նիստերի ընթացքում՝ պահանջելով սարքերի անկախ փորձաքննություն, սակայն ապարդյուն. ոչ մի պատկան մարմին այդպես էլ չարձագանքեց իմ օրինական եւ հիմնավորված պահանջին։

Իմ անձնական կյանքի անձեռնմխելիության, քաղաքական գործունեության ազատության եւ փաստաբանական գաղտնիքի ապահովման գերակայությունից դրդված՝ ստիպված դիմում էի մի լայֆ-հակի՝ բրասլետն անհրաժեշտության դեպքում տեղադրելով ջրով լցված դույլի մեջ եւ ապավինելով ջրի՝ վատ ձայնահաղորդիչ լինելու հատկությանը։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 1347

Մեկնաբանություններ