Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Իսրայելը պատրաստվում է պատերազմի, ԱՄՆ-ում արդեն պատրաստ են շաբաթ կամ կիրակի Իրանին հարվածելու, ՌԴ-ն իր ռազմանավն է ուղարկել Իրանի ափեր

Իսրայելը պատրաստվում է պատերազմի, ԱՄՆ-ում արդեն պատրաստ են շաբաթ կամ կիրակի Իրանին հարվածելու, ՌԴ-ն իր ռազմանավն է ուղարկել Իրանի ափեր
21.02.2026 | 12:48

Լավրով. «Իրանին հարվածները լուրջ բացասական հետևանքներ կառաջացնեն աշխարհի բոլոր երկրների համար», հավելենք՝ նախ և առաջ Հայաստանի համար

Իսրայելի սիոնիստական վարչակարգը, որն իր խորամանկությամբ հիշեցնում է Սատանային, հնարավոր ամեն ինչ արել և անում է, որպեսզի ԱՄՆ-ին մղի Իրանի դեմ պատերազմի, և հիմա զուտ պաշտոնապես որոշելիքը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփինն է: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն այսպես է մտածում. կստացվի՝ լավ, չի ստացվի, ուրեմն Իսրայելն ինքը նախահարձակ կլինի:

Իսրայելի կառավարությունը, ինչպես, «Аргументы и факты»-ի փոխանցմամբ, երեկ հայտնել է իսրայելական «Ynet» պորտալը, շտապ օգնության ծառայություններին և թիկունքի հրամանատարությանն արդեն հանձնարարել են պատրաստվել պատերազմի: Իսրայելում պատմել են, որ այդ միջոցները կապված են Իրանին ԱՄՆ-ի զինվորականների հնարավոր հարվածի հետ, որի ժամանակ կարող են ներգրավվել նաև իսրայելցի զինծառայողներ: Իսրայելի վարչապետի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության մասնակիցները ելնում են նաև նրանից, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելին նույնիսկ այն դեպքում, եթե իսրայելական կողմը չմասնակցի ռազմական գործողությանը: Իսրայելի կառավարությունն, անշուշտ, չի սխալվում, Իրանը գիտե ու շատ լավ է ճանաչում իր գլխավոր թշնամուն:

«Արտակարգ օգնության ծառայություններին և թիկունքի հրամանատարությանը՝ քաղաքացիական պաշտպանության համար պատասխանատու ռազմական մարմնին, հրահանգվել է պատրաստվել պատերազմի»,- նշված է «Ynet»-ի հրապարակման մեջ:

Ըստ նույն հրապարակման, Իսրայելի տարբեր ուժային գերատեսչություններ հայտարարել են պաշտպանական պատրաստվածության ամենաբարձր մակարդակը: Նրանց թվում մարտական բարձր պատրաստության վիճակի է բերվել նաև Իսրայելի Պաշտպանության (իրականում՝ հարձակման, ագրեսիայի) բանակը ՑԱՀԱԼ-ը: Ըստ լրագրողների տվյալների, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Իրանին առաջիկայում լայնամասշտաբ ռազմական հարված հասցնելու հրաման տալ:

«Ynet»-ի հրապարակման համաձայն, ինչի մասին տեղեկություն է ներկայացրել «Вечерняя Москва»-ն , Թեհրանը, Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների կարծիքով, փորձում է ձգձգել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների գործընթացը և մոլորության մեջ գցել Վաշինգտոնին: Նշենք, որ Իրանին վերագրվող այս մտադրությունը հրեշավոր կեղծիք է, իսկ Թրամփի վարչակազմում այդպիսի կարծիք կարող են արտահայտել միայն սիոնիստական լոբբի ներկայացուցիչները:

Փետրվարի 16-ին Նաթանյահուն հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել իրանական իշխանությունների հետ գործարքը՝ պայմանով, որ երկրից հարստացված ուրանը հանվի, ապագայում ուրանի հարստացման բոլոր հնարավորությունները վերացվեն, բալիստիկ հրթիռների և Իրանի կողմից կառուցված «ահաբեկչության առանցքի» կանգնեցման հարցերը լուծվեն:

Իրանն, ըստ արտերկրյա ԶԼՄ-ների հրապարակումների, ԱՄՆ-ի հետ Ժնևում փետրվարի 17-ին տեղի ունեցած բանակցություններում, ինչպես և ավելի վաղ, մերժել է իր հրթիռային ծրագրից հրաժարվելու պահանջը, պատրաստակամություն է հայտնել երկրից բարձր (մինչև 60 տոկոս) հարստացված ուրանը հանել և այն, օրինակ, ՌԴ-ին փոխանցել, պահելով միայն էներգետիկայում օգտագործվող քիչ հարստացված ուրանը, ինչով, ընդգծենք, բացառվում է միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը, համաձայնել է նաև մինչև 3 տարի ժամկետով ուրանի հարստացումից ընդհանրապես հրաժարվել, ինչը նշանակում է, որ չի ընդունում նաև ապագայում ուրանի հարստացման բոլոր հնարավորությունները վերացնելու Թել Ավիվի պահանջը: ԱՄՆ-ին և Իսրայելին պետք է լիովին բավարարեր այն, ինչին Թեհրանը համաձայնել է, բայց Իսրայելի ուզածն Իրանի ջախջախումն է:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ընդգծել է, որ եթե Միացյալ Նահանգները պատերազմ սանձազերծի, ապա այն այս անգամ կընդգրկի ողջ տարածաշրջանը: Իրանում պատմել են, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների, սակայն դրանք պետք է իրականացնել առանց սպառնալիքների և ահաբեկման:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը հրատապ տեղեկատվություն է հրապարակել Եվրոպա և Մերձավոր Արևելք ամերիկյան ինքնաթիռների լայնածավալ տեղափոխման մասին:

«Ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները նախագահ Թրամփին հայտնել են, որ զինվորականները պատրաստ են արդեն շաբաթ օրը Իրանին հնարավոր հարվածներին», սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեռ որոշում չի կայացրել. այս մասին, «Аргументы и факты»-ի փոխանցմամբ , տեղեկացել է ամերիկյան «CBS News» հեռուստաալիքը՝ հղում անելով Վաշինգտոնի աղբյուրներից ստացված տեղեկատվությանը:

Ինչպես, ТАСС-ի փոխանցմամբ , ընդգծել է «CBS News»-ը, ամերիկյան վարչակազմը դիտարկում է Իրանին առաջիկա հանգստյան օրերին հարված հասցնելու հնարավորությունը, վերջնական որոշում դեռ չի կայացվել, Սպիտակ տունը «գնահատում է էսկալացիայի ռիսկերը, ինչպես նաև հնարավոր հարձակումից զերծ մնալու քաղաքական և ռազմական հետևանքները»: Նշենք նաև, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Իսրայելի վարչապետի հետ վերջերս կայացած երկխոսությունը չի ավարտվել իրանական խնդրի շուրջ որևէ որոշակի պայմանավորվածությամբ: Իրականում եղե՞լ է պայմանավորվածություն, թե՞ ոչ՝ դժվար է ասել…

Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի վրա կենտրոնացնում է խոշորագույն ավիացիոն խմբավորումը 2003 թվականին Իրաք ներխուժումից ի վեր. այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ , հայտնել է ամերիկյան «Wall Street Journal» թերթը՝ հղում կատարելով տեղեկատվության իր աղբյուրին և թռիչքային տվյալներին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ աշխարհին նախազգուշացրել է Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքների, մասնավորապես, միջուկային միջադեպի վտանգի մասին: Լավրովը, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ , նախազգուշացրել է, որ Իրանին հարվածները «լուրջ բացասական հետևանքներ» կառաջացնեն աշխարհի բոլոր երկրների համար:

Այո, աշխարհի բոլոր երկրների, բայց, նախ և առաջ, Հայաստանի համար, ինչի վերաբերյալ մեր մտահոգությունը հայտնել էինք դեռ հունվարի 28-ին հրապարակված «Իրանին հարվածելը կնշանակի հարվածել նաև Հայաստանին» վերտառությամբ հոդվածով :

«Հետևանքները լավ չեն… հարվածներ Իրանին արդեն եղել են՝ միջուկային օբյեկտների ուղղությամբ, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԷ- ի վերահսկողության տակ», – ասել է Լավրովը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

ՌԴ արտգործնախարարը նկատի ունի Իրանի միջուկային օբյեկտներին հարվածից հետո ռադիոակտիվ նյութերի տարածումը շրջակա միջավայրում: 2025թ. հունիսին ԱՄՆ-ը միացավ Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությանը և հարվածներ հասցրեց Իրանի միջուկային ենթակառուցվածքի առանցքային օբյեկտներին։ Թիրախ էին դարձել Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի ստորգետնյա միջուկային համալիրները։ Նույն հարցազրույցում Լավրովը, «Московский комсомолец»-ի փոխանցմամբ , նշել է, որ այն ժամանակ միջուկային միջադեպի իրական ռիսկեր կային։ Նա վկայակոչել է իրանական իշխանությունների տվյալները և շրջակա միջավայրը ռադիոակտիվ նյութերի թափանցումից պաշտպանելու առումով ներկայիս իրավիճակը բնութագրել որպես «քիչ թե շատ նորմալ»:

Օմանի ծոցում Իրանի ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մասնակցությամբ ռազմածովային զորավարժությունների նախաշեմին ռուսական «Стойкий» կորվետը երեկ ժամանել է Իրանի Հորմուզի նեղուցում գտնվող Բանդար- Աբբաս նավահանգիստ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նախարարության Telegram-ալիքում նշված է նաև, որ ռուս և իրանցի նավաստիները համաժամացրել են գործողությունները՝ քաղաքացիական նավարկության անվտանգությունն ապահովելու համար:

«Իրանի Բանդար- Աբբաս նավահանգստում մեր անձնակազմը համալրել է վառելիքի, ջրի և պարենի պաշարները, ինչպես նաև մասնակցել է համատեղ արարողակարգային միջոցառումներին»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Այսօր՝ փետրվարի 19-ին, նախատեսվում են Ռուսաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժություններն Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում: Պաշտոնապես միջոցառումների հիմնական նպատակը անվտանգության և կայուն ծովային փոխգործակցության ամրապնդումն է, բայց թերևս բոլորն էլ հասկանում են, որ միջուկային տերությունն իր ռազմանավն այնտեղ է ուղարկել որպես Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը զսպող գործոն:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ