ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Հայաստանը ներսից կերած կլանների համար Նիկոլը գտածո է

Հայաստանը ներսից կերած կլանների համար Նիկոլը գտածո է
14.02.2026 | 11:38

Նիկոլն արդեն 8 տարի է՝ վարչապետի աթոռին է: Նիկոլը վարչապետի աթոռին է թառել՝ ժողովրդին խոստանալով կուլակաթափ անել օլիգարխներին ու ապամոնտաժել օլիգարխիկ համակարգերն ու կլանները:

8 տարիների ընթացքում Նիկոլը ոչինչ չի արել օլիգարխների դեմ, ոչինչ չի արել կրիմինալ կլանների դեմ, մասնակցել է նրանց զավակների հարսանիքներին, կերել-խմել հետները, տըրնգի պարել… ու կթել:

Ոչինչ չի արել ու ոչինչ չի էլ անելու, որովհետև Նիկոլի միակ, կրկնում եմ՝ միակ սոցիալական հենարանը կրիմինալ կլաններն ու օլիգարխներն են՝ ձայն բերողների ու փող բաժանողների ինստիտուտով:

Հայաստանը ներսից կերած այս կլանների համար Նիկոլը գտածո է, որովհետև մի քանի պարկ փող դեմը շպրտելով ու մի քանի կեղտոտ ծառայություն մատուցելով՝ կարող են անել այն, ինչը չէին կարող անել տարրական տղամարդկային արժանապատվություն ունեցող այլ կառավարիչի պարագայում:

Այնպես որ հիշեք՝ երբ Նիկոլի նմանները մայում են օլիգարխիկ ու կլանային համակարգը վերացնելու մասին, գրպաններիդ տեր եղեք, որովհետև անցած 8 տարիներն նիկոլենք ապացուցել են, որ ընդունակ են ընդամենը 2 բանի՝ ձեզ թալանել ու ձեր Հայրենիքից մասեր հանձնել:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3124

Մեկնաբանություններ